09/08/2023 12:42
Հարցված երևանցիների 9,3 տոկոսը քվեարկելու է Տիգրան Ավինյանի օգտին, 3,7 տոկոսը` Հայկ Մարությանի (Տեսանյութ)
Երևանում անցկացված հարցումների արդյունքներով` խնդիրներից առաջին տեղում աղբահանության հարցն է` 33,4 տոկոս, լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Գելափ ինթերնեյշնել ասոցիացիա»-ի Հայաստանում լիիրավ անդամ «Էմ Փի ՋԻ» ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանը:
2-րդ տեղում տրանսպորտի խնդիրն է` 29 տոկոս, բնապահպանական խնդիրները նշել են գրեթե 7 տոկոսը, իսկ ճանապարհների վատ վիճակն ու խցանումները` 10,5 տոկոսը:
Քաղաքացիների շրջանում հարցում է անցկացվել նաև, թե արդյո՞ք Երևանի քաղաքապետի ընտրությունները կլինեն արդար: Միանշանակ այո պատասխանել է 16,1 տոկոսը, ավելի շուտ այո` 28,9 տոկոսը: Ավելի շուտ ոչ նշել են 19,5 տոկոսը, միանշանակ ոչ` 32,1 տոկոսը:
Հարցված երևանցիների 9,3 տոկոսը քվեարկելու է ՔՊ-ի թեկնածու Տիգրան Ավինյանի օգտին, Հայկ Մարությանի օգտին` 3,7 տոկոսը, «Հայաստան, դաշինքի օգտին` 2,8 տոկոսը, Հայաստանի Եվրոպակա կուսակցության օգտին` 2,2 տոկոսը:
Մանե Թանդիլյանին կընտրեն 2,2 տոկոսը, Դավիթ Խաժակյանին` 2 տոկոսը:
«Հանրային ձայն»-ից Արտակ Գալստյանի համար պատրաստ են քվեարկել հարցվածների 1,4 տոկոսը, ՀՀԿ-ին` 1,2-ը, Վիկտոր Մնացականյանին` 1,1 տոկոսը, Արտակ Զեյնալյաինին` 0,9 տոկոսը, Նատալյա Ռոտենբերգին` 0,7 տոկոսը:
Ընտրություններին չեն մասնակցելու 19,2 տոկոսը, ոչ մեկին չեն ընտրելու 11 տոկոսը:
Հարցումներն անցկացվել են հուլիսի 27-ից մինչև օգոստոսի 5-ը:
Լրահոս
Տվյալ բաժնի վերջին նյութերը
Այսօր, 10:24