09/08/2023 15:35
Սեպտեմբերի 8-ին դատավորների ընդհանուր ժողով է հրավիրվել
2023 թվականի սեպտեմբերի 8-ին Վճռաբեկ դատարանի նախագահի նախաձեռնությամբ հրավիրվել է դատավորների արտահերթ ընդհանուր ժողովի նիստ, որի օրակարգում, ի թիվս այլնի, ընդգրկված է Հայաստանի Հանրապետության դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամի ընտրության հարցը:
Դատական դեպարտամենտն Ընդհանուր ժողովի հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամի թեկնածու ներգրավելու նպատակով հայտարարում է մրցույթ, որին մասնակցելու համար փաստաթղթերն անհրաժեշտ է ներկայացնել մինչև 2023 թվականի օգոստոսի 18-ը ներառյալ։
Ընդհանուր ժողովի Հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամի թեկնածուի ընտրության Մրցույթը կազմակերպելու և անցկացնելու նպատակով՝ Դատական դեպարտամենտի ղեկավարի 08.08.2023թ. թիվ 94 հրամանով ձևավորվել է Մրցութային հանձնաժողով հետևյալ կազմով՝
Նաիրի Գալստյան – Դատական դեպարտամենտի ղեկավարի առաջին տեղակալ (Մրցութային հանձնաժողովի նախագահ),
Արսեն Հովհաննիսյան - Դատական դեպարտամենտի Դատական պրակտիկայի վերլուծության և մշտադիտարկման վարչության Դատական պրակտիկայի վերլուծության բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար (Մրցութային հանձնաժողովի անդամ),
Թամարա Ղուկասյան - Դատական դեպարտամենտի դատավորներին և թեկնածուներին առնչվող հարցերի վարչության Դատավորների նկատմամբ վարույթներին առնչվող հարցերի բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար (Մրցութային հանձնաժողովի անդամ),
Մարինա Թելոյան - Դատական դեպարտամենտի արձանագրային վարչության գլխավոր մասնագետի ժամանակավոր պաշտոնակատար (Մրցութային հանձնաժողովի քարտուղար):
Մանրամասները` ԲԴԽ կայքում: