Նորահայտ գործարար Նարեկ Նալբանդյանի եղբայրն անտառային հող է վարձակալել. «Հետք»

09/08/2023 11:19

Նորահայտ գործարար Նարեկ Նալբանդյանի եղբայրն անտառային հող է վարձակալել. «Հետք»


Հայաստանի անտառային հողերի վարձակալության նոր պայմանագրեր են կնքվում։ Վարձակալների ցանկում, ինչպես նախկինում, քիչ չեն ոչ պատահական մարդիկ։

«Հետքը» պարզել է, որ այս տարի անտառային հող է վարձակալել նաև նորահայտ գործարար, նախկին պաշտոնյաներից ոմանց գույքը կասկածելի գործարքներով ձեռք բերած Նարեկ Նալբանդյանի ավագ եղբայրը։ Վարձակալված անտառային հողը գտնվում է Հրազդան գետի ափին՝ Չարենցավան համայնքի վարչական տարածքում։

Նարեկ Նալբանդյանի անունը հանրությանը հայտնի դարձավ 2018 թ.-ից հետո։ Նախ` պետությունն արտոնյալ պայմաններով նրան օտարեց նախկին պաշտոնյայից նվեր ստացած «Գոլդեն փելիս» հյուրանոցը, ապա նրա կինը ձեռք բերեց նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի՝ Մոնումենտում գտնվող առանձնատունը։

Նույն վայրում ևս երկու վարձակալ կա։ Նրանք անտառային նշանակության հողում առանց թույլտվության հողային աշխատանքներ են կատարել։ Նրանցից մեկն էլ Հրազդան գետի հունն է նեղացրել՝ փոխելով գետի հունի բնական տեսքը։ Այս ամենի մասին տեղյակ են պատասխանատուները, սակայն քայլեր չեն ձեռնարկում։

Կոտայքի մարզի Արգել (Լուսակերտ) և Կարենիս (Գյումուշ) գյուղերը իրարից բաժանվում են Հրազդան գետով՝ գեղատեսիլ կիրճով։ Գյումուշի հիդրոէլեկտրակայանի հյուսիսային մասում՝ Հրազդան գետի առափնյա տարածքներն անտառային նշանակություն ունեն։

Այդ հողատարածքներից 2100 քմ մակերեսով տարածք է վարձակալել «Մեր քայլը հոլդինգ» ՍՊԸ-ն։ Այս տեղեկությունը մենք չենք ստացել Անտառային կոմիտեից, քանի որ Կոմիտեի նախագահ Վլադիմիր Կիրակոսյանը հրաժարվեց մեզ տրամադրել վարձակալների վերաբերյալ տեղեկությունը՝ անձնական տվյալների պաշտպանության պատրվակով։ Ըստ Կոմիտեի նախագահի՝ վարձակալված տարածքի մակերեսի, վարձակալի անվան, վարձակալության վճարի և նախատեսվող գործունեության ծրագիրն անձնական տվյալ է, և դա տրամադրելու համար անհրաժեշտ է ստանալ վարձակալների թույլտվությունը։ «Հետքը» նախկինում առանց խոչընդոտի վարձակալների վերաբերյալ տեղեկատվություն է ստացել Անտառային կոմիտեից: Թե ինչու է այժմ Անտառային կոմիտեի նախագահը խուսափում վարձակալների տվյալները հայտնելուց, հետագայում առանձին կանդրադառնանք։

2100 քմ մակերեսով հողամասը վարձակալության տրամադրելու մրցույթը տեղի է ունեցել 2023 թ.-ի մայիսին։ Անտառային կոմիտեի կայքում առկա տեղեկատվության համաձայն՝ տարածքը գտնվում է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Հրազդանի անտառտնտեսության» «Արզնիի» անտառապետության տարածքում։ Հողամասը վարձակալության է տրվել տարեկան 233 հազար դրամ վճարի դիմաց, 15 տարի ժամկետով։ Վարձակալության նպատակը՝ «հանգստի և զբոսաշրջության կազմակերպում»։

Անտառային հողը վարձակալած «Մեր քայլը հոլդինգ» ՍՊԸ-ն հիմնադրել է ոստիկանության գնդապետ Աշոտ Նալբանդյանը 2019 թ.-ին, ՍՊԸ-ի 100% բաժնետոմսերը նրան են պատկանում։ Աշոտ Նալբանդյանը 2016 թ․-ին մասնակցել է Արգել համայնքի ղեկավարի ընտրություններին, սակայն ձայների էական տարբերությամբ պարտվել է ՀՀԿ-ական Մաթևոս Ավագյանին։

Աշոտ Նալբանդյանը Նարեկ Նալբանդյանի եղբայրն է, որը հայտնի դարձավ 2018 թ.-ից հետո տեղի ունեցած մի քանի բիզնես գործարքներով։ Նախորդ տարի նա ձեռք բերեց նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի՝ քրեական գործի առարկա Մոնումենտի առանձնատունը, իսկ դրանից առաջ Նալբանդյանի հիմնադրած ընկերությունը գնեց Ծաղկաձորի «Գոլդեն փելիս» հյուրանոցը, որը պետությանը նվիրել էր Մաքսային ծառայության նախկին ղեկավար Արմեն Ավետիսյանը՝ փողերի լվացման մեղադրանքով իր դեմ հարուցված քրեական գործը կարճելուց հետո։

Աշոտ Նալբանդյանի վարձակալած հողամասի անմիջական հարևանությամբ գտնվող անտառային հողը նույնպես վարձակալության է տրվել։ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Հրազդանի անտառտնտեսության» «Արզնիի» անտառապետության տարածքից 1000 քմ հողամասը 2023 թ.-ի մարտ ամսին վարձակալել է Արգել գյուղի բնակիչ Գոռ Գևորգյանը։ Վերջինս նույնպես Արգել համայնքում մասնակցել է ընտրությունների, սակայն, չստանալով բավարար ձայներ՝ չի  ընդգրկվել համայնքի ավագանու կազմում։

«Հայանտառը» հանգստի և զբոսաշրջության կազմակերպման նպատակով այս հողատարածքը վարձակալության է տվել 10 տարի ժամկետով։ Աճուրդում վարձակալության տարեկան վճարի չափը սահմանվել է 111 հազար դրամ։ Վարձակալ Գոռ Գևորգյանը ցանկապատել է տարածքը, մի քանի փայտաշեն տաղավարներ է տեղադրել։

Անտառային հողի վարձակալը նեղացրել է Հրազդան գետի հունը

Ի տարբերություն նախորդ վարձակալների՝ Հրազդան գետի առափնյա տարածքի մյուս վարձակալը՝ Արման Հարությունյանը, առանց համապատասխան թույլտվությունների հողային աշխատանքներ կատարելուց բացի, փոփոխել, նեղացրել է Հրազդան գետի հունը։ Այդ աշխատանքներից հետո, երբ այցելեցինք տարածք՝ նկարահանում կատարելու, արձանագրեցինք հարևանությամբ արմատախիլ արված ծառերի մնացորդներ։ Ենթադրվում է, որ դրանք հանվել են վարձակալված տարածքից։

Արգել գյուղի բնակիչ Արման Հարությունյանը «Հայանտառ»-ից երկու հողատարածք է վարձակալել։ 1300 քմ հողամասը գտնվում է Հրազդան գետի՝ Կարենիս գյուղին հարող ափում, մյուսը՝ 1200 քմ-ն՝ Արգել գյուղին հարող ափին։ Երկու հողամասերը բաժանում է գետը։ Հողամասերի վարձակալության աճուրդը տեղի է ունեցել 2022 թ.-ի դեկտեմբերին։ Հանգստի և զբոսաշրջության կազմակերպման նպատակով 15 տարով վարձակալության տրված հողամասերի վարձավճարները սահմանվել են համապատասխանաբար 144 և 143 հազար դրամ։

Արման Հարությունյանի վարձակալած տարածքներում հողահարթեցման աշխատանքներ էին կատարված, իսկ Հրազդան գետի հունը նեղացվել է։

Չարենցավան համայնքի Կարենիս բնակավայրի վարչական ղեկավար Արմեն Բաղդասարյանը «Հետք»-ին ասաց, որ հողային աշխատանքներ կատարելիս ինքը վարձակալներին ասել է, որ իրավունք չունեն շինարարություն իրականացնել առանց համայնքի ղեկավարի կողմից տրվող շինթույլտվության։ «Ես առաջին օրն էլ ասել եմ, որ թեկուզ հողային աշխատանքի համար, պետք է շինթույլտվություն ունենան։ Մենք մինչև անգամ դադարեցրել ենք իրենց աշխատանքները»,– նշեց բնակավայրի վարչական ղեկավարը։ Ըստ նրա՝ վարձակալն իրեն ասել է, թե հիմնական շինություն չեն կառուցելու, շինթույլտվության կարիք չունեն, իսկ մնացած աշխատանքները «Հայանտառից» թույլատրել են։

Արմեն Բաղդասարյանը նկատեց, որ անտառտնտեսությունը պետք է վերահսկեր վարձակալների աշխատանքը։ Մեր դիտարկմանը, որ թեև անտառտնտեսությունը պետք է վերահսկի վարձակալներին, բայց քաղաքաշինական գործունեության նկատմամբ համայնքի աշխատակազմն է հսկողություն, վարչարարություն իրականացնում, Արմեն Բաղդասարյանը պատասխանեց, որ իրենց պահանջով դադարեցրել են հողային աշխատանքները, սակայն տեղյակ չէ՝ համայնքապետարանում վարույթ սկսե՞լ են, թե՞ ոչ։


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 10:41 Արմավիրի մարզում 42-ամյա տղամարդը փորձել է ցած նետվել կամրջից, հաջողվել է փրկել նրա կյանքը Այսօր, 10:38 Շվեդ պատգամավորը դրական է գնահատում «Խաղաղության խաչմերուկը» և այդ ուղղությամբ Երևանի ջանքերը Այսօր, 10:34 Ադրբեջանում սուգ է հայտարարվել Այսօր, 10:24 Ինչո՞ւ Նիկոլն արհեստականորեն սկսեց բանավեճի թեման, պատրաստվում է ՀՀ-ն տանել նոր փորձության. Վահե Հովհաննիսյան Այսօր, 10:03 Դեկտեմբերի 31-ին մետրոպոլիտենը կաշխատի 07:00-ից մինչև 02:00-ն Այսօր, 09:53 Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզերում Այսօր, 09:51 Օրենքի խախտմամբ օտարված հողամասը կվերադարձվի Ջրաշեն համայնքին. դատարանը բավարարել է Գլխավոր դատախազության հայցը Այսօր, 09:31 ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ Այսօր, 09:26 «Ժողովուրդ». Գյումրիում ՔՊ-ի թեկնածուները շարունակում են իրար հետ հաշիվներ պարզել Այսօր, 09:25 «Փաստ». Իշխանությունը պահպանելու համար ոչ ադեկվատ դիսկուրսը որքան է շարունակելու Փաշինյանը Այսօր, 09:24 «Փաստ». Դիլիջան համայնքի քպական ղեկավարը շուկայականից զգալի էժան գնով հողամասեր է օտարել Այսօր, 09:23 «Ժողովուրդ». Պետբյուջեից հատկացված 9 մլն 333 հազար դրամ արժողությամբ ամանորյա միջոցառումը նախատեսված էր որոշ ՔՊ-ականների երեխաների համար Այսօր, 09:21 «Հրապարակ». Ընդդիմության անվան տակ համայնքապետ դարձած Ահարոն Խաչատրյանը ՔՊ մտնելու հայտ է ներկայացրել Այսօր, 09:19 «Ժողովուրդ». 36 կգ ոսկու և 293 միլիոն ՌԴ ռուբլու անհետացման գործով կալանավորվածներին բանտերից չեն կարողանում բերել դատարան Այսօր, 09:17 «Հրապարակ». Փաշինյան-Ալիև պայմանավորվածություն կա Այսօր, 09:15 «Ժողովուրդ». Ինչպես է ստացվել, որ վարորդը դարձել է խորհրդական և ինչ խորհուրդներ է տալիս Ալեն Սիմոնյանին Այսօր, 09:14 «Հրապարակ». Փաշինյա՞նն է խուսափում ՌԴ մեկնելուց, թե՞ առանձնապես ցանկություն չունեն այլևս նրան ընդունելու Այսօր, 09:12 «Հրապարակ». ԶՈւ թիկունքի վարչության պետ Արամ Պողոսյանն առաջիկա օրերին կազատվի աշխատանքից 25/12/2024 22:15 Բոուենի հիվանդություն. բուժման տարբեր մեթոդներ կան 25/12/2024 21:57 Խոշոր վթար Երևան-Երասխ ճանապարհին 25/12/2024 21:35 Ինչի՞ շուրջ բանավիճեմ քեզ հետ, երբ բանավեճի առարկան՝ հազարամյակների հայկական Արցախը, քո արկածախնդրության պատճառով այլևս գոյություն չունի․ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը՝ Նիկոլ Փաշինյանին 25/12/2024 21:21 Goal.com-ը ներկայացրել է 21-րդ դարի լավագույն ֆուտբոլիստների ցանկը 25/12/2024 20:55 Առաջարկել են 5 ոստիկանի ազատել ծառայությունից 25/12/2024 20:32 ԵԱՀԿ Մինսկի խումբը կորցրել է իր արդիականությունը, քանի որ Հայաստանի վարչապետը Արցախը ճանաչել է Ադրբեջանի մաս․ Զախարովա 25/12/2024 20:10 Մալաթիայում թմրամոլի են ձերբակալել․ կասկածում են, որ նաև մեքենաների հայելիներ է գողանում 25/12/2024 19:53 Ադրբեջանն ակտիվորեն պատրաստվում է նոր ռազմական ագրեսիայի, Հայաստանի գործող վարչախումբը ոչ մի կերպ չի հակազդում․ «Հայաքվե» 25/12/2024 19:28 Պուտինը ԱՊՀ երկրներին կոչ է արել համագործակցել 25/12/2024 19:07 Ռուսաստանին հրադադարը ձեռնտու չէ․ Լավրով 25/12/2024 18:45 Իջման Սուրբ Սեղանի առջև Գևորգյան հոգևոր ճեմարանի ու Քահանայից պատրաստության լսարանի սաներին դպրության, ուրարակրության և կիսասարկավագության աստիճաններ են տրվել (Տեսանյութ) 25/12/2024 18:28 Բուժական սովապահության առանձնահատկությունները. Ինչ անել, որ օրգանիզմին վնաս չհասցվի 25/12/2024 18:10 Մալուխներ ու սարքավորումներ են գողացել Մասիսում գտնվող գործարանի տարածքից 25/12/2024 17:54 Հունվարի որ օրերին 12-րդ դասարանցիները պետական ավարտական քննություններ կհանձնեն 25/12/2024 17:38 Մահացել է քանդակագործ, նկարիչ Օհան Պետրոսյանը 25/12/2024 17:24 Հայտնի են ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի առաջնության հաղթողներն ու մրցանակակիրները 25/12/2024 17:08 «Կիլիկիոյ Հայոց թագավորութիւն․ կարողութեամբն Աստուծոյ» խորագրով ցուցահանդես՝ Հայաստանի պատմության թանգարանում 25/12/2024 16:53 «Աղբը մարդն է գեներացնում, ոչ թե քառակուսի մետրը, դա էր պատճառը, որ աղբահանության վարձը բնակարանում փաստացի ապրողների թվով էր հաշվարկվում»․ Արթուր Խաչատրյանը՝ նոր թանկացման մասին 25/12/2024 16:38 Մասնագիտական կրթության ոլորտի մանկավարժները պարտադիր ատեստավորման բարձր ցուցանիշ են գրանցել 25/12/2024 16:30 Կխստացվի հետիոտնի կողմից չնախատեսված վայրով ճանապարհն անցնելը. ՆԳՆ 25/12/2024 16:27 Արթիկի 17-ամյա բնակիչը 10 հազար անվանական արժեքով մեկական կեղծ թղթադրամ է տվել երեք հոգու 25/12/2024 16:17 Կոնվերս Բանկի Card2Card արշավի մրցանակները հանձնվել են հաղթողներին 25/12/2024 16:15 Լևոն Քոչարյանի օգնականի նկատմամբ ընտրված խափանման միջոց վարչական հսկողությունը վերացվեց 25/12/2024 16:08 Հայաստանը բազմաթիվ դիվիդենտներ է ստանում ԱՊՀ-ին և ԵԱՏՄ-ին անդամակցությունից․ Պեսկով 25/12/2024 16:00 Գյումրեցի իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը «անիծել» է Նիկոլ Փաշինյանին. գործը կգնա դատարան 25/12/2024 15:51 Քովիդ թեստս կրկին դրական է. Փաշինյան 25/12/2024 15:43 ՀՀ-ում տրամաբանությունը «թարս է աշխատում». ամբողջ աշխարհում ընդդիմությունն է իշխանությանը կանչում բանավեճի. Կոնջորյան (Տեսանյութ) 25/12/2024 15:38 Բարև ձեզ, այսպես կոչված, սպորտային լրագրողներ. Փաշիկ Ալավերդյանը նեղվել էր մարզական լրագրողների քվեարկության արդյունքներից 25/12/2024 15:32 Պետք չի մութ սենյակում սև կատու փնտրել. վարչապետն ասել է, թե ինչու չի մեկնել ՌԴ. Կոնջորյան (Տեսանյութ) 25/12/2024 15:15 ԱՊՀ երկրների հետ ՌԴ ապրանքաշրջանառությունն աճել է 10,6%-ով և կազմել 93 մլրդ դոլարից մի փոքր ավելի 25/12/2024 15:08 Անցած 1 օրվա ընթացքում արձանագրվել է 7 վթար․ 2 մարդ զոհվել է, 7-ը՝ ստացել վնասվածքներ 25/12/2024 14:55 Առկա պարտքը հաշվանցելու որոշակի երկխոսություն կա ռուսների հետ. Հովհաննիսյան 25/12/2024 14:46 Ռուսները դիտարկում են Հայաստանի ընտրանու հետ ընկերական հանդիպում անցկացնելու տարբերակը 25/12/2024 14:39 Պուտինը ցավակցություն է հայտնել Ադրբեջանի նախագահին՝ ինքնաթիռի կործանման կապակցությամբ 25/12/2024 14:36 Կրոնական խորհրդանիշները վերադառնում են, հետաքրքիր կլիներ, եթե պարզվեր, որ Դաջալը վաղուց ՀՀ-ում է. Դանիելյան 25/12/2024 14:22 Շրջաններում սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով 25/12/2024 13:48 Առօրյա կյանքով ապրող մարդկանց պատուհասած ողբերգությունը չի կարող վիշտ չառաջացնել. Փաշինյանը ցավակցել է Բաքու-Գրոզնի ավիավթարի զոհերի ընտանիքներին 25/12/2024 13:46 Վրաստանում ադրբեջանցի զինծառայող է մահացել 25/12/2024 13:37 Կրեմլից ակնկալում են, որ Նիկոլ Փաշինյանը տեսակապով կմասնակցի վաղը կայանալիք ԵԱՏՄ գագաթնաժողովին 25/12/2024 13:28 Պաշտոնը ստանձնելուց առաջ պարտքով փող վերցնելը կոռուպցիա՞ է. հայտարարագրում վրիպակ է եղել. Հովհաննիսյան (Տեսանյութ) 25/12/2024 12:53 Բյուջեի եկամուտների գծով 200մլրդ դրամի աննախադեպ թերակատարման վրա ազդել է մի քանի գործոն. նախարար 25/12/2024 12:37 ՊԵԿ-ը բացահայտել է ալկոհոլային խմիչքի և ծխախոտի ապօրինի շրջանառության դեպքեր 25/12/2024 12:27 Հույս ունենք, որ եկամտահարկի վերադարձի սահմանափակումից շինարարությունը չի դադարելու և տեմպը տեղափոխվելու է Երևանից դուրս. Նախարար 25/12/2024 12:11 Ադրբեջանական ինքնաթիռի վթարի պատճառով Ալիևը ՌԴ-ից վերադառնում է Բաքու 25/12/2024 12:03 «Նրանք բարձր պահեցին Իրանի պատիվը»․ նախագահ Փեզեշքիանը հանդիպել է նահատակ հայերի ընտանիքներին 25/12/2024 12:00 Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհին կատարվելու են պայթեցման աշխատանքներ 25/12/2024 11:58 Այո՛, հնարավոր է ինչ-որ մարդիկ դեռևս կարողանան գործել ստվերի դաշտում, բայց դա ավելի ռիսկային ու ծախսատար է դարձել. Նախարար 25/12/2024 11:47 Նիկոլ Փաշինյանը սպասում է COVID թեստի բացասական արդյունքի վերահաստատմանը. նախկին նախագահներին բանավեճի օր և ժամ առաջարկված չէր 25/12/2024 11:38 Երևանում օդի աղտոտվածության մասին տվյալների աղբյուրները որևէ կերպ չեն կարող համարվել հավաստի և պրոֆեսիոնալ. Արսեն Թորոսյան 25/12/2024 11:34 Գնումների ոլորտում մեծ հաջողություն ունենք, նվազել են մեկ անձից գնումները. Վահե Հովհաննիսյան 25/12/2024 11:27 Շատ դրվագներում շատ հոգատար ենք հանրության վճարած ցանկացած դրամի հանդեպ. Ֆինանսների նախարար (Տեսանյութ) 25/12/2024 11:20 Փաշինյանի և կնոջ ռեալիթի շոու հիշեցնող ակտիվությունը պետք է դիտարկել Հայաստանի համար նախապատրաստվող նոր զիջումների համատեքստում. Իշխան Սաղաթելյան 25/12/2024 11:15 Ամանորին հրաշք չի լինի, եթե պատրաստ չենք հրաշք գործելու.Տեր Եսայի քահանա Արթենյան 25/12/2024 11:10 Հայտնաբերվել են սմարթֆոններ և արգելված այլ իրեր ու պարագաներ. ՌՈ-ն 2024-ին զորամասերում և մարտական հենակետերում անցկացրել է 6842 կանխարգելիչ միջոցառումներ և անակնկալ ստուգայցեր 25/12/2024 11:07 Բաքվից Գրոզնի թռչող ինքնաթիռը վթարի է ենթարկվել Ակտաուում 25/12/2024 11:03 2024-ին մեր աշխատանքը կարելի է գնահատել հաջողված. պետական պարտքի մակարդակը սպասվում է 50%-ի շրջանակներում. Ֆինանսների նախարար (Տեսանյութ) 25/12/2024 10:56 Հայտնաբերվել է մեծ քանակությամբ զենք-զինամթերք․ Երևանի քրեական ոստիկանների բացահայտումը 25/12/2024 10:48 Քանի՞ չվերթ է իրականացվել Երևանից Բաքու վերջին 5 տարում 25/12/2024 10:36 ՄՊՀ-ն բենզալցակայանների է տուգանել՝ պահանջներին չհամապատասխանող բենզին իրացնելու համար 25/12/2024 10:32 Բախվել են թիվ 45 երթուղու ավտոբուսն ու «Mitsubishi»-ն. կան վիրավորներ 25/12/2024 10:28 Հրդեհ՝ մեքենայում․ վիրավոր կա, իսկ մեքենան վերածվել է մոխրակույտի 25/12/2024 10:23 Ադրբեջանը ոչ միայն մարսել է իր ագրեսիվ գործողությունները, այլև տարածքային նկրտումներ է դրսևորում ՀՀ տարբեր մարզերի նկատմամբ. Տիգրան Աբրահամյան 25/12/2024 10:13 Այսպես կոչված՝ «Արևմտյան Ադրբեջան» կամ «միջանցք» նարատիվները չպետք է տեղ ունենան բանակցություններում. Լուազո 25/12/2024 10:01 Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են 25/12/2024 09:56 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է 25/12/2024 09:51 Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզերում 25/12/2024 09:43 Ներկայացվել են պաշտպանության բնագավառում Հայաստանի և Վրաստանի համագործակցության հեռանկարները․ ՊՆ 25/12/2024 09:02 «Հրապարակ». Եթե այդքան լավ աշխատել է, ինքը Խուդաթյանից է գոհ, Խուդաթյանը` իրենից, ո՞րն է ազատվելու պատճառը 25/12/2024 09:00 «Ժողովուրդ». Ինչ ունեցվածք է հայտարարագրել Արուսյակ Ջուլհակյանը 25/12/2024 08:58 «Ժողովուրդ». ՀՀ իրավապահները կոկաինի գործով իրավական աջակցության համար դիմում են ուղարկել նաև ԱՄՆ 25/12/2024 08:57 «Հրապարակ». Փաշինյանի շոու-որոշումից ամենաշատը նեղվել են ԱԳՆ-ում 25/12/2024 08:55 «Ժողովուրդ». Հասմիկ Հակոբյանը մինչև պատգամավոր դառնալը, եղել է հայտնի «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարի ադմինիստրատիվ աշխատակից 25/12/2024 08:53 «Հրապարակ». ԱԺ ընդդիմությունը որոշել է կյանքի կոչել Արցախի ժողովրդի սոցիալ-տնտեսական իրավունքների հարցով քննիչ հանձնաժողովը 25/12/2024 08:51 «Ժողովուրդ». Ինչ էլ որ բացատրի Ավինյանը, անհնար է, որ տրամաբանական հնչի 25/12/2024 08:49 «Հրապարակ». Ինչու չհրավիրվեց ԱԺ արտահերթ նիստ 25/12/2024 07:10 Փաշինյանը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ երկների ղեկավարների գագաթնաժողովին, նա քովիդի դրական ախտորոշում է ունեցել 24/12/2024 22:15 Շարժիչ նեյրոնի հիվանդություն․ ախտանշանները 24/12/2024 22:04 Ձյուն կգա 24/12/2024 21:44 Իր իշխանության 6 տարիներին, ճակատագրական որոշումներ կայացնելիս, Նիկոլի մտքով ինչու՞ չի անցել խորհրդակցել նախկին նախագահների հետ՝ դրանց հետևանքների մասին․ Զաքարյան 24/12/2024 21:33 Ռուսական կողմը կրակի տակ է պահում կարևոր մայրուղիներից մեկը, որտեղով իրականացվում են Ուկրաինայի զինված ուժերի մատակարարումները 24/12/2024 21:14 Ամենայն Հայոց կաթողիկոսը «Պահպանիչ» աղոթքով օրհնեց սարկավագաց դասին 24/12/2024 20:55 Նիկոլ Փաշինյանը շարունակում է մնալ իր կարծիքին