09/08/2023 22:19
ԱՊՀ խաղեր. Հայաստանի վոլեյբոլի տղաների ընտրանին առաջին հաղթանակն է գրանցել
Բելառուսի Հանրապետությունում օգոստոսի 4-ից ընթանում են ԱՊՀ 2-րդ խաղերը, որին Հայաստանը ներկայացնում են 140-ից ավելի պատանի և երիտասարդ մարզիկներ:
Օգոստոսի 8-ին Մինսկի «Սպորտային պալատ»-ում կայացած առաջին խաղում Հայաստանի վոլեյբոլի տղաների ընտրանին մրցել է Արաբական Միացյալ Էմիրությունների թիմի հետ և վստահ հաղթանակ տարել՝ 3:0 հաշվով: Թիմը հաջորդ հանդիպմանը կմրցի Բելառուսի հավաքականի հետ:
ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ այս պահի դրությամբ Հայաստանի հավաքականն ԱՊՀ խաղերում նվաճել է երեք մեդալ: