09/08/2023 12:53
«Նոյ» կոնյակի գործարանի տարածքում հայտնաբերվել է տղամարդու դի
Երեկ՝ օգոստոսի 8-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել շտապօգնության Կենտրոն ենթակայանից, ովքեր հայտնել են, որ բժիշկների թիվ 16 խումբը կանչով մեկնել է Արգիշտի փողոցում գործող «Նոյ» կոնյակի գործարան, որտեղ հայտնաբերել են տղամարդու դի։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե է ժամանել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Երվանդ Նիկոյանի և քրեական հետախուզության բաժանմունքի պետ Գարակյանի գլխավորությամբ։
Ժամանել է նաև Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի խումբը՝ ավագ քննիչ Թադևոսյանի գլխավորությամբ։
Ոստիկաններն ու քննիչները գործարանի տարածքում հայտնաբերել են Երևանի բնակիչ, 66-ամյա Սպարտակ Ս․-ի դին։