10/08/2023 22:43
Ի՞նչ է PRX-T33 պիլինգը և ի՞նչ առավելություններ ունի
PRX-T33 պիլինգը քիմիական պիլինգների շարքից է, բայց ի տարբերություն դրանց, այն բնորոշ բարդություններ (կարմրածություն, երկարատև վերականգնում) չի ունենում։ Պիլինգի այս տեսակը իսկական հեղաշրջում է էսթետիկայի և կոսմետոլոգիայի աշխարհում։ Իր նորարարական բաղադրության շնորհիվ այն ակնթարթորեն թափանցում է մաշկի շերտեր, ստեղծում մաշկը սնուցող ռեկացիաներ՝ առանց վնասելու էպիդերմիսը։
PRX-T33 պիլինգը դեմքին հաղորդում է էլաստիկություն, փայլ, առողջ տեսք, մաքրում է ակնեի հետքերը։
Կոսմետոլոգ Արուսյակ Զոհրաբյանը նշում է, որ այս մեթոդը պետք է կիրառել կուրսով. ցանկալի է 3 անգամ՝ 21 օրը մեկ ընդմիջումով։ Ցանկալի է նաև տարին գոնե 2 անգամ կրկնել կուրսը։
Ի դեպ, եթե մյուս պիլինգները գարնանն ու ամռանը չեն թույալտրվում, ապա PRX-T33 պիլինգը իրականացվում է տարվա ցանկացած եղանակի, երբ հարմար է պացիենտին։
PRX-T33 պիլինգի առավելություններն են.
խնայող և նուրբ ազդեցություն մաշկի վրա,
կարմրածության, բորբոքումների բացառում,
եղանակային սահմանափակման բացակություն,
կարճատև վերականգնողական շրջան։
Քիմիական պիլինգի այս տեսակին բնորոշ վերոնշյալ առանձնահատկությունները բացառիկ են դարձնում PRX-T33 պիլինգը՝ օգնելով կանանց ունենալ հարթ, առողջ և խնամված դեմքի մաշկ:
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։