10/08/2023 11:04
Կոտայքի մարզի գաղտնալսված դատախազ Ապրես Գրիգորյանը դատի է տվել Աննա Վարդապետյանին. armlur.am
ArmLur.am-ին հայտնի է դարձել, որ Կոտայքի դատախազության դատախազ Ապրես Գրիգորյանը, որը աշխատանքից ազատվել է գաղտնալսման արդյունքում, դատի է տվել դատախազ Աննա Վարդապետյանին։ Երեկ նա դիմել է ՀՀ վարչական դատարան անվավեր ճանաչելու համար Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հուլիսի 13-ի որոշումը։
Հիշեցնենք, որ Գլխավոր դատախազությունը գաղտնալսման արդյունքում աշխատանքից ազատել է Արմավիրի մարզի դատախազ Աշոտ Մարտիրոսյանին և Կոտայքի մարզի դատախազ Ապրես Գրիգորյանին։