10/08/2023 20:46
Արմեն Աշոտյանի կալանքի հարցով դատական նիստ տեղի կունենա
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի խափանման միջոցի հարցով դատական նիստը տեղի է ունենալու օգոստոսի 12-ին։ Այդ մասին հայտնել է ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Հենրիխ Դանիելյանը՝ ֆեյսբուքյան իր էջում գրելով․
«Արմեն Աշոտյանի կալանքի վերաբերյալ դատական նիստը տեղի կունենա օգոստոսի 12-ին, ժամը 14:00-ին, Թբիլիսյան խճուղի 3/9 հասցեում»:
Արմեն Աշոտյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանն էլ գրել է․
«Արմեն Աշոտյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու «առաքելությունը» այս անգամ վերապահվել է ՀՀ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Գիվի Հովհաննիսյանին:
Դատական նիստը տեղի կունենա օգոստոսի 12-ին, ժամը 14:00-ին, Թբիլիսյան խճուղի 3/9 հասցեում»: