10/08/2023 15:13
Մոսկվայում գտնվող Աբխազիայի նախագահին տեղափոխել են հիվանդանոց
Աբխազիայի նախագահ Ասլան Բժանիային Մոսկվայում տեղափոխել են հիվանդանոց, հայտնել է Աբխազիայի նախագահի մամուլի ծառայությունը։
«Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվա կատարած աշխատանքային այցի ընթացքում Աբխազիայի ղեկավարը առողջական վիճակի վատթարացման պատճառով դիմել է բուժհաստատություն, որտեղ անհրաժեշտ հետազոտության է ենթարկվել։ Նախնական տվյալներով՝ առողջական վիճակի վատացման պատճառը միզաքարային հիվանդության սրումն է, Ասլան Բժանիայի կյանքին վտանգ չի սպառնում»,- նշված է հաղորդագրությունում։