10/08/2023 12:33
Ադամ Շիֆը համաձայնել է հանդիպել հաջակցություն Արցախի ակցիաներ իրականացրած ամերիկահայերի հետ
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Ադամ Շիֆը համաձայնել է հանդիպել օրեր շարունակ հաջակցություն Արցախի ակցիաներ իրականացնող ամերիկահայերի հետ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում ուղիղ եթերում հայտնել է անհնազանդության ակցիայի մասնակից Դավիթ Մնացականյանը։
Մնացականյանի խոսքով՝ հանդիպումը կկայանա ուրբաթ՝ օգոստոսի 11-ին։
«Չորս օր պայքարից հետո մենք հասանք այն կետին, որ համատեղ ուժերով հասանք Գլենդեյլ, փակեցինք ճանապարհն ու վերջապես վերջին րոպեին նա համաձայնեց ուրբաթ օրը հանդիպել։ Նորությունների մասին հավեյլալ կտեղեկացնենք, բայց սա արդեն իսկ հաղթանակ է»,- ասաց Մնացականյանը։
Նա նաև հավելեց, որ աժմ նորից գնում են Ադամ Շիֆի գրասենյակի մոտ և չեն պատրաստվում տուն գնալ, որպեսզի իրենց հաստատակամությունը նկատելի լինի։