10/08/2023 21:45
Ամերիկացիները կշարունակեն հարկեր ու տուրքեր վճարել Ռուսաստանում․ ԱՄՆ ֆինանսների նախարարությունը երկարաձգել է անհրաժեշտ թույլտվությունը
ԱՄՆ ֆինանսների նախարարությունը երկարաձգել է թույլտվությունը, որով ամերիկացիները կարող են հարկեր, տուրքեր, այդ թվում՝ ներմուծման տուրքեր վճարել Ռուսաստանում։ «Ռիա Նովոստի»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտնել է ամերիկյան գերատեսչությունը։
ԱՄՆ ֆիզիկական անձանց և կազմակերպություններին, որպես բացառություն՝ սահմանված պատժամիջոցներից, թույլատրվում է նաև «ձեռք բերել կամ ստանալ թույլտվություններ, լիցենզիաներ, գրանցումներ կամ հավաստագրեր», եթե դրանք անհրաժեշտ են Ռուսաստանի Դաշնությունում իրենց ամենօրյա գործունեությունը ապահովելու համար»:
Թույլտվությունը ամերիկյան կողմը երկարացրել է մինչև սույն թվականի նոյեմբերի 8-ը։