10/08/2023 22:57
Վթարի ենթարկված և լուրջ վնասվածք ստացած Լադա Դենսն սկսել է խոսել
Երգչուհի Լադա Դենսը, ով օգոստոսի 5-ին վթարի էր ենթարկվել, սկսել է խոսել, նա արդեն շփվում է ընտանիքի անդամների հետ և շուտով տեսաուղերձով հանդես կգա երկրպագուների համար, ՏԱՍՍ-ին հայտնել է երգչուհու ներկայացուցիչ Սերգեյ Պուդովկինը։
«Հուսով եմ, որ մոտ օրերս Լադան ինքնուրույն կկարողանա տեսաուղերձ հրապարակել, մեկնաբանություն տալ իր առողջական վիճակի վերաբերյալ։ Այսօր երգչուհին սկսել է խոսել, շփվել է ընտանիքի անդամների հետ»,- ասել է նա։
Լադա Դենսի ներկայացուցիչը հայտնել է նաև, որ վթարի հետևանքով վնասվել է երգչուհու դեմքը, խնդիրները բժիշկները լուծելու են՝ դիմելով կոսմետիկ միջամտության։
Նշենք, որ երեք մեքենաների մասնակցությամբ վթարը, որի հետևանքով տուժել է 4 հոգի, այդ թվում՝ երգչուհի Լադա Դենսը, տեղի է ունեցել օգոստոսի 5-ին՝ Մոսկվայի մերձակայքում։ Մեքենաների բախման հետևանքով Լադա Դենսը գանգուղեղային տրավմա էր ստացել։