10/08/2023 12:26
Ստեփանակերտի մանկապարտեզներից մեկի տնօրենը երեխաների համար թխվածք է պատրաստել վերջին պաշարներով
Լուսանկարում Ստեփանակերտի հ.3 մանկապարտեզի տնօրեն Լարիսա Վլադիմիրի Առստամյանն է: Երեխաների՝ թխվածք ուտելու երազանքն այսօր անձամբ իրականացրեց տանն ունեցած վերջին ռեսուրսներով։
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Արցախի նախագահի խորհրդական Լուսինե Ղարախանյանը։
«Սա էլ երեխաների մանկությունը պաշտպանելու իր տարբերակն է։ Նաև մարդկային այս որակների միջոցով ենք հաղթահարելու անվերջություն թվացող այս մղձավանջը։
Եկե՛ք իրար օգնենք, կիսվենք ունեցածով, հավատանք մեկմեկու և յուրաքանչյուրս մեր ձևով փրկենք իրար։
Պաշարված Արցախ։ Օր 242։
Ադրբեջանի հանցավոր քաղաքականությանը ուշի-ուշով հետևող սադիստներ»,- ասված է գրառման մեջ։