11/08/2023 12:45
Նահատակներն ընկել են, որ ՀՀ-ն ապրի, «Կյանքի պուրակն» այս տրամաբանությամբ կոնցեպտ է. Փաշինյան
Երևանի բուսաբանական այգու տարածքում «Կյանքի պուրակ» կկառուցվի, կառավարության նիստի ժամանակ հայտարարեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը: Դրա համար առաջարկվում է նախարարությանը գումար հատկացնել:
Քաղաքային նշանակություն ունեցող ծրագիրը նպատակ է հետապնդում Երևան քաղաքում կարգավորելու՝ կենսական, մշակութային, զբոսաշրջային, կանաչ գոտիների արդիականացման, ճարտարապետական բնույթի խնդիրներ:
Դրա համար նախատեսվում է ծախսել 4մլդ 510մլն դրամ:
«Հատկապես 44-օրյա պատերազմից հետո մտածում էինք, թե ինչպես հավերժացնենք հայրենիքի համար կյանքը զոհած մեր նահատակների հիշատակը: Նահատակներն ընկել են, որ ՀՀ-ն ապրի․ «Կյանքի պուրակն» այս տրամաբանությամբ կոնցեպտ է»,-հայտարարեց Փաշինյանը: