11/08/2023 10:27
Փաշինյանական իշխանությունն ադրբեջանցիների համար պատմական նվեր է․ Ալիևը հերոսանում է, ախորժակն էլ բացվում է
Ալիևյան ռեժիմի տարբեր առանցքային դեմքեր Հայաստանը հիշատակելիս կամ Հայաստանի ու Արցախի դեմ որևէ հայտարարություն անելիս, շարունակում են թիրախավորել 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանին, այդ մասին գրել է ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
«Մեծ առումով, սա բացի ադրբեջանական իշխանության դառը հիշողությունների, նաև ներքին վախերի մասին է խոսում:
Ալիևին ու Փաշինյանին չհաջողվեց հայ ժողովրդի հավաքական դիմադրությունը կոտրել ու, չնայած ծանր կորուստներին, Հայաստանում ու Արցախում ապրող մարդիկ չեն հանձնվում:
Բնական է, որ փաշինյանական իշխանությունն ադրբեջանցիների համար առանձնապես ո´չ մրցակից է, ո´չ էլ թշնամի, այլ պատմական նվեր, որի միջոցով ու որի օգնությամբ Ալիևը հերոսանում է, իսկ ախորժակը նոր թափով բացվում», - նշել է նա: