11/08/2023 09:52
«Ժողովուրդ».Երևանի 2799-ամյակին քաղաքապետարանը 1000 հատ կոնյակ է գնել՝ 23 մլն 700 հազար դրամ ընդհանուր արժեքով
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երևանի 2799-ամյակին քաղաքապետարանը երկու պայմանագրով 1000 հատ կոնյակ է գնել «Երևանի կոնյակի գործարան» ՓԲԸ-ից 23 մլն 700 հազար դրամ ընդհանուր արժեքով։ Ըստ պայմանագրի՝ կոնյակների վրա պետք է նշված լիներ 2799 և Երևանի գերբը։ Նմանատիպ մի պայմանագիր էլ կնքվել է 2018 թվականի ապրիլին 11 մլն 850 հազար դրամ ընդհանուր արժեքով։
Տպավորություն է, որ իշխանությունները սիրում են կոնյակներ: Օրինակ՝ վարչապետի աշխատակազմը «Վինո Վինո» ՍՊԸ-ից 2019 թվականին և 2021 թվականին ձեռք է բերել 2 մլն 77 հազար դրամ ընդհանուր արժեքով կոնյակներ։ Ինչու, ինչի համար՝ դարձյալ ոչ ոք չգիտի. փաստաթղթերում չեն երևում:
Հիշեցնենք, որ «Երևանի կոնյակի գործարան» ՓԲԸ-ն ղեկավարում է Pernod Ricard ֆրանսիական ընկերությունը, որը, ինչպես տարեսկզբին պարզ էր դարձել, պաշտոնապես դադարեցրել է արտահանումը դեպի Ռուսաստան»։