11/08/2023 14:50
ԼՀԿ-ն դրամահավաքի միջոցով ավելի քան 10մլն դրամ է հավաքել
Օգոստոսի 10-ին տեղի է ունեցել «Լուսավոր Հայաստան» կուսակցության դրամահավաք-միջոցառումը, որը նվիրված էր Երևանի ավագանու ընտրություններում կուսակցության կողմից քաղաքապետի թեկնածու առաջադրված Դավիթ Խաժակյանի և ավագանու անդամի թեկնածուների նախընտրական քարոզարշավին, տեղեկացնում են կուսակցությունից:
«Դրամահավաքին մասնակցել է շուրջ 120 համակիր, իսկ հավաքված գումարը կազմել է 10.350.000 ՀՀ դրամ, ինչպես նաև` 2.320.000-ի չափով դրամական խոստում։ Հավաքագրված գումարով կիրականացվեն ընտրագրավի վճարումը և քարոզչական ծախսերը։
Շնորհակալություն ենք հայտնում դրամահավաքի մասնակիցներին, ովքեր անշահախնդիր կերպով իրենց ներդրումն ունեցան առաջիկա քաղաքային ընտրություններում պատշաճ հանդես գալու և հաջողելու գործում»: