11/08/2023 17:32
«Կոչված ենք կառուցելու Ավետյաց երկիրը»․ Մոնրեալում կայացել է Բագրատ Սրբազանի «Ավետյաց երկրի տեսիլքով» գրքի շնորհանդեսը
ՀԲԸՄ Մոնրեալի Ալեք Մանուկյան կենտրոնում կայացել է Հայ Առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի «Ավետյաց երկրի տեսիլքով» գրքի շնորհանդեսը, տեղեկանում ենք Տավուշի թեմից։
Գրքում բանալիներն են տրվում՝ վերադառնալու հայության իսկատիպ նկարագրին։ Միայն այդ միջոցով է հնարավոր կառուցել մեր Ավետյաց Երկիրը, որը բոլորիս երազանքն ու ձգտումն է:
Ավետյաց Երկիրը մեր բոլոր իղձերի, մեր ձգտումների, երջանկության և անսպառ ուրախության երկիրն է, որը կառուցելու ճանապարհի մեջ կոչված է լինել յուրաքանչյուր հայ՝ որպես առանձին անձ, և որպես հավաքականություն՝ ազգ, ժողովուրդ:
Ինչպես ասում է Բագրատ Սրբազանը․ «Միգուցե մեզանից շատերը չտեսնեն Ավետյաց Երկիրը, բայց մենք կոչված ենք այդ տեսիլքով ապրելու և կառուցելու այն»: