Կառավարությունը հաստատեց. Սնուպ Դոգի հայաստանյան հյուրախաղերի համար 6 միլիոն դոլար կհատկացվի

11/08/2023 14:03

Կառավարությունը հաստատեց. Սնուպ Դոգի հայաստանյան հյուրախաղերի համար 6 միլիոն դոլար կհատկացվի


Կառավարությունն այսօրվա նիստին հաստատեց  «Համաշխարհային աստղի հայաստանյան հյուրախաղեր»  երաժշտական նախագծի իրականացումը, որը կկայանա 2023 թվականի սեպտեմբերի 23-ին՝ «Հրազդան» մարզադաշտում: Ծրագրի շր­ջանակում կկազմա­կերպվի 1 երաժշտական մի­ջոցառում՝ համաշխարհային հայտնի հիփ-հոփ արտիստ Սնուպ Դոգ (Snoop Dogg)-ի մասնակցությամբ: Արտիստի ընտրությունը պայմանավորված է ոչ միայն այն հանգամանքով, որ վերջինս այս տարվա ընթացքում ժամանակակից երաժշտության աշխարհում մեծ պահանջարկ է վայելում, այլև այն պատճառով, որ ներկայացվելու է յուրահատուկ շոու ծրագիր: Նշված է նախագծի հիմնավորման մեջ:

Պահանջվող գումարը կկազմի 2,318,596.8 հազար դրամ, որը մոտավորապես 6մլն դոլար է՝ ներառյալ ԱԱՀ-ն: Նշյալ գումարը կուղղվի Սնուպ Դոգի հոնորարի վճարմանը, արտիստի թիմի տեխնիկական պահանջների, անվտանգության և ապահովագրական ծախսերի, բարձրակարգ տեխնիկական հագեցվածության ապահովմանը և գովազդային միջոցառումների իրականացմանը:

«Ծրագրի իրականացումն ապահովելու է «Դոպինգ Սփեյս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը, որը պարտավորվում է ապահովել միջոցառման համար բոլոր անհրաժեշտ սարքավորումներով, իրականացնել դրանց տեղադրումը, ապահովել Միջոցառման անցկաց­ման թեմայով գովազդային արշավներ Հայաստանում և արտերկրում՝ նշելով, որ միջոցա­ռումը իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության հովանու ներքո: Նման արտիստների համերգների կազմակերպման համար անհրաժեշտ են մեծ և համաշխարհային ստանդարտներին համապատասխանող բացօթյա հարթակներ կամ մարզադաշտեր, ինչը թույլ կտա Հայաստան հյուրախաղերի հրավիրել համաշխարհային աստղերի կամ խմբերի:

Միջոցառման իրականացման ընթացքում «Դոպինգ Սփեյս»  սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը  կհամա­գործակցի հասարակական կարգը պահպանող, ինչպես նաև միջո­ցառման անվտանգությունն ապահովող պետական իրավապահ մարմինների և դրանց համապատասխան աշխատակիցների հետ։

Ակնկալվում է, որ ծրագրին կմասնակցի 20000-25000 մարդ: Ծրագրի շահառուներն են Հայաստանի երաժշտասեր և ժամանցասեր հանրությունը, Հայաստանում գտնվող և, միջոցառմանը մասնակցելու նպատակով, Հայաստան ժամանած զբոսաշր­ջիկները: ՀՀ կառավարության աջակցության շնորհիվ տոմ­սերը կվաճառվեն բավականին մատչելի գներով, ինչը թույլ կտա ներգրավել հասա­րակության ավելի լայն շերտեր։ Շահառուների թվում կընդգրկվեն նաև սոցիալապես խոցելի խմբերը:

Համերգն անվճար կազմակերպելու պարագայում մշակութային զբոսաշրջության սիրահարների մասնակցությունը միջոցառմանը կարող է նվազել, պայմանա­վորված այն հանգամանքով, որ վերջիններս չեն ունենա նախապես ամրագրված տեղեր: Բացի այդ, անվճար համերգներից հրաժարվում են նաև արտիստները, որոշ դեպքերում՝ բարձր հոնորար են պահանջում։ Անվճար համերգներ անցկացնելու մոտեցումը արժեզրկում է տոմս գնելու գաղափարը, ինչը խոչընդոտում է զվարճանքի և մեգահամերգների բիզնեսի ոլորտի կայացմանը։

Հարկ ենք համարում նշել, որ հարևան Վրաստանում նմանօրինակ համերգները իրականացվում են բացառապես տոմսերի վաճառքի մոդելով և տոմսերից գոյացած շահույթը մնում է միայն կազմակերպչին: Եթե նման ձևաչափը Հայաստանում չկիրառվի, ապա մեր երկիրը այս դաշտում չի կարողանա մրցակցել Վրաստանի հետ և դուրս կմնա նշյալ գործընթացներից:

Միջոցառման իրականացման համար գնված գույքը (առկայության դեպքում) որպես սեփա­կանություն կհանձնվի պետա­կան մարմնին կամ վերջինիս կողմից նշված այլ պետական կազմակերպությանը:

Միջո­ցառման արդյունքն ամբողջությամբ ընդունվելուց հետո Կազմակեր­պու­թյունը, միանվագ վճարմամբ, պետական բյուջե հետ կվճարի 24,381.0 հազար դրամ՝ որը կուղղվի մշակույթի ոլորտի ֆինանսավորմանը։

Ծրագիրն իրականացնող կազմակերպության հավաստմամբ ակնկալվում է, որ միջոցառմանը մասնակցելու նպատակով արտերկրից Հայաստան կժամանի 5000 - 6000 զբոսաշրջիկ: Համաձայն ՀՀ վիճակագրական կոմիտեի տեղեկատվության՝ 1 զբոսաշրջիկը միջինում Հայաստանում ծախսում է 800-1000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ գումար:

Հայաստանը հնարավորություն կունենա մուտք գործելու միջազգային շոու-բիզնեսի շուկա, հավասար պայմաններ կստեղծվեն դաշտում ճանաչում ունեցող աստղերին Հայաստան ավելի մատչելի միջոցներով հրավիրելու համար»:


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 08:58 «Հրապարակ». Ռուստամ Բադասյանը մտերիմների հետ մինչև ուշ գիշեր քննարկել է շոկային հաղորդագրությունը Այսօր, 08:57 «Փաստ». Հեռացվել են նրանք, ովքեր ոչ թե պարզապես ծառայել են Փաշինյանին, այլ իրականացրել են նրա քմահաճույքները Այսօր, 08:56 «Ժողովուրդ». Արդեն նշմարվում են ԲԴԽ նախագահի թեկնածուներ Այսօր, 08:53 «Հրապարակ». Սափրվելուց առաջ Նիկոլ Փաշինյանն իր այդ մտադրությունը քննարկել է նեղ թիմի հետ Այսօր, 08:51 «Փաստ». «Վոթցափային պաշտոնանկությունների» շքերթը կլինի շարունակական Այսօր, 08:49 «Ժողովուրդ». Ծխախոտ արտադրողների մի մասը կարողանում է խուսափել օրենքի պահանջից Այսօր, 08:48 «Հրապարակ». Ինչու է հրաժարական տվել Փարաքարի ՔՊ-ական համայնքապետ Լյուդվիգ Գյուլնազարյանը Այսօր, 08:46 «Փաստ». ՔՊ-ի ոչ միայն վարկանիշը, այլև մակարդակը ոչ թե շրիշակից ցածր է, այլ վաղուց հատակն էլ է ծակել-անցել Այսօր, 08:44 «Ժողովուրդ». Հայկ Մարությանի նախաձեռնությունն ուղարկվել է արդարադատության նախարարություն Այսօր, 08:42 «Հրապարակ». Փաշինյանը պաշտոնազրկվածներից ոմանց անգործ չի թողնի 18/11/2024 23:21 Դյուշենի մկանային դիստրոֆիա. բժշկի նշանակումներն ուղղված են կյանքի որակի բարելավմանը 18/11/2024 23:11 Կանցկացվի «Հայոց լեզու. զարգացման հիմնական միտումներն ու դրանց արտացոլումն ուսումնական գործընթացում» գիտագործնական համաժողովը 18/11/2024 22:59 Երևանում կանցկացվի Արամ Խաչատրյանի անվան 12-րդ միջազգային փառատոնը 18/11/2024 22:45 Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաները մասնակցել են «Ֆուտբոլը բոլորի համար» միջոցառմանը 18/11/2024 22:28 «Ֆազի»՝ Սերգեյ Գրիգորյանի ընկերները ծառեր են տնկել նրա հիշատակին 18/11/2024 22:17 Ռուսական կողմը Դոնեցկի ուղղությամբ ևս մի բնակավայր է վերցրել իր վերահսկողության տակ 18/11/2024 22:01 Իրանը հայտարարել է՝ կհարվածի Իսրայելին, ԱՄՆ-ում նոր նախագահի ընտրվելը խոչընդոտ չէ 18/11/2024 21:42 Կարեն Անդրեասյանը հիմնահատակ քանդել է ողջ դատական համակարգը, և հրաժարականը չի ենթադրում պատասխանատվությունից ազատում․ Զարուհի Նախշքարյան 18/11/2024 21:23 Իրավապահներին հրահանգել են ուժեղացված ծառայություն սկսել. կալանավորված ծանր հանցագործներ են փախել․ Armlur.am 18/11/2024 21:00 Պաշտոններից հեռացվածներն ընդամենը պեշկաներ էին, որոնց Փաշինյանը զոհաբերում է․ Աննա Գրիգորյան 18/11/2024 20:41 ՌԴ ԶՈՒ ստորաբաժանումները խոցել են Ուկրաինայի ռազմական օդանավակայանները, էներգետիկ օբյեկտները․ ՌԴ ՊՆ 18/11/2024 20:24 Սուրեն Պետրոսյանը կարծում է, որ պետք է նոր ընդդիմություն ձևավորել 18/11/2024 20:09 ԵՊՀ Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնը մանկավարժի հավաստագրման 3-ամսյա դասընթացներ է կազմակերպում 18/11/2024 19:56 Աշնանային դեպրեսիվ համախտանիշ. Ինչպե՞ս հաղթահարել 18/11/2024 19:40 Զինվորականների ըմբշամարտի աշխարհի առաջնությունից առաջ հայ ուժեղագույն մարզիկներին պարզապես դուրս են հանել մրցաշարի կազմից՝ առանց բացատրելու պատճառը 18/11/2024 19:25 Նիկոլ Փաշինյանը, Աննա Հակոբյանն ու Արփին շրջել են Վատիկանի թանգարաններում 18/11/2024 19:10 Անդրանիկ Հովհաննիսյանին նշանակեցին ՄԱԿ գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցիչ 18/11/2024 18:56 Քյարամյանը հրաժեշտ է տվել Քննչական կոմիտեին 18/11/2024 18:40 «Հայ-ռուսական միջպետական հարաբերությունները կարևոր նշանակություն ունեն, և հայկական կողմը պատրաստ է ջանքեր գործադրել կապերի զարգացման ուղղությամբ»․ Հակոբ Արշակյան 18/11/2024 18:24 Մեկնարկում է հակամանրէային ռեզիստենտականության դեմ պայքարի միջոցառումների շաբաթը 18/11/2024 18:09 Օրերս կարգապահական զորամասում կյանքից զրկված զինվորի մայրը ինքնասպանության փորձ է արել 18/11/2024 17:53 Նիկոլ Փաշինյանը իր թիմակիցներին «փուռը տվեց»․ Հենրիխ Դանիելյան 18/11/2024 17:38 «Վերին Լարս» անցակետի հերթում շարունակում են սպասել 300-400 հայկական բեռնատար 18/11/2024 17:21 Արմեն Դանիելյանը հրաժարվել է փոխարինել Կարեն Անդրեասյանին, ԲԴԽ նախագահի ԺՊ-ն Կարեն Թումանյանն է, իսկ նախագահ կընտրվի Արթուր Աթաբեկյանը 18/11/2024 17:07 Նիկոլ Փաշինյանը փորձում է փրկել խարխլված վարկանիշը. Լևոն Քոչարյան 18/11/2024 17:01 Փարաքարի համայնքապետը հրաժարական է ներկայացրել 18/11/2024 16:56 Արմավիր քաղաքի մի շարք հասցեներում ջուր չի լինի 18/11/2024 16:53 Դաշնային խորհրդի նախագահ Մատվիենկոն ծրագրում է 2025-ին այցելել ՀՀ 18/11/2024 16:38 Ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 220 դեպք 18/11/2024 16:34 Աննա Հակոբյանի հիմնադրամը կկազմակերպի ամանորյա մեծ վիճակահանություն. տոմսի արժեքը՝ 500 հազար, 1 մլն և 1,5 մլն դրամ 18/11/2024 16:31 Ստեփանակերտում ՊԲ վառելիքի պահեստի պայթյունի զոհերին նվիրված հուշ-ցերեկույթ է անցկացվել (Տեսանյութ) 18/11/2024 16:25 Այրվածքաբանության բակի շտապօգնության չշահագործվող մեքենայում հայտնաբերվել է տղամարդու դի 18/11/2024 16:15 Արմեն Աշոտյանի տնային կալանքի ժամկետը ևս 3 ամսով երկարաձգվեց 18/11/2024 16:09 ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը Վիետնամում է 18/11/2024 15:59 Երևանի ակումբներում մի շարք խախտումներ են արձանագրվել 18/11/2024 15:48 Քրեակատարողական ծառայության օպերատիվ վարչության աշխատակիցները ձերբակալել են «Արմավիր» ՔԿՀ-ի ծառայողին 18/11/2024 15:25 Վիետնամի Նին Բին մարզը հույս ունի համագործակցային հարաբերություններ հաստատել Հայաստանի քաղաքների հետ 18/11/2024 15:12 Ֆրանսիան ոչինչ չի մոռանում և չի զիջում՝ ոչ Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքի, ոչ էլ մշակութային և կրոնական ժառանգության պաշտպանության հարցում. Օլիվիե Դըկոտինյի 18/11/2024 14:58 Աշխատանքից ազատման դիմում է գրել նաև Գնել Սանոսյանի խորհրդականը՝ Արամ Մելքոնյանը (Հրապարակ) 18/11/2024 14:49 Փաշինյանն առանձնազրույց է ունեցել Ֆրանցիսկոս Պապի հետ․ Լուսանկարներ 18/11/2024 14:43 Հայաստանում չկա զանգովի արդարադատություն, իշխանությունները ծնգցնում են, դատական համակարգը հետ ա զանգում. Միքայել Նահապետյան 18/11/2024 14:29 ԱՄՆ-ից Հայաստան ներմուծումը կտրուկ կրճատվել է. Գևորգ Պապոյան 18/11/2024 14:18 ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման կենտրոնում գրանցվել է 391 դեպք, որից 150-ը՝ արտակարգ 18/11/2024 13:56 Շնորհակալություն եմ հայտնում բոլորիդ. Վահե Ղազարյանը ևս հրաժարականի դիմում է գրել 18/11/2024 13:49 Տրանսպորտի հասույթն ավելացել է 7.4 մլն դրամով 18/11/2024 13:43 Կարեն Գրիգորյանը և Էլինա Դանիելյանը հաղթել են պորտուգալական միջազգային մրցաշարում 18/11/2024 13:38 Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը 18/11/2024 13:33 Վրացի ընդդիմադիրները գիշերել են դրսում, պահանջում են նոր ընտրություններ 18/11/2024 13:19 Երկրաշարժ՝ Իրան-Ադրբեջան-Հայաստան սահմանային գոտում, այն զգացվել է նաև Սյունիքում 18/11/2024 13:17 Պաշտոնյաները հավերժ չեն և սա նորմալ պրոցես է. Խաչատրյան 18/11/2024 13:12 ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոնը լքել է Ադրբեջանը, նրան Բաքվում հետապնդել ու հալածել են 18/11/2024 13:00 Ռուստամ Բադասյանը հաստատեց՝ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի պաշտոնից ազատման դիմում է գրել 18/11/2024 12:43 Սա Նիկոլ Փաշինյանի վերաբերմունքն է պետական ինստիտուտներին ու պետականությանը․ պատգամավորը՝ պաշտոնանկությունների մասին 18/11/2024 12:32 Հետևում թողնում եմ կատարված հսկայածավալ աշխատանք, ուստի հեռանում եմ հանգիստ և խաղաղ. Գնել Սանոսյանն էլ հաստատեց՝ հրաժարականի դիմում է գրել 18/11/2024 12:31 «Հասկանում եմ, որ գիշերը ինքնին գայթակղիչ է». ՔՊ-ից պնդում են՝ Փաշինյանը գիշերով չի որոշել ազատել պաշտոնյաներին 18/11/2024 12:28 Չենք կարող ասել, որ հեղափոխությունը խժռում է իր զավակներին. Վահագն Ալեքսանյան 18/11/2024 12:25 Փաշինյանի ի՞նչը սպանես, ես ասել եմ վճռական, մինչև վերջ գնալու պատրաստ մարդկանց մասին և իմ ասած մարդիկ ոչ թե սպանելու գնացողներ էին, այլ՝ ապրեցնելու. պատգամավոր 18/11/2024 12:21 Ռոբերտ Քոչարյանի իշխանության տարիներին մենք կարողացել ենք բանավիճել, քննարկել և ճիշտ որոշումներ գտնել. Աղվան Վարդանյան 18/11/2024 12:13 Երևանի 146 մանկապարտեզներին մատակարարված հավի մսի և սերուցքային կարագի մեջ հայտնաբերվել են մանրէներ 18/11/2024 12:11 Առաջիկա խորհրդարանական հերթական ընտրություններին ժողովուրդն իր գնահատականը կտա մեզ. ՔՊ խմբակցության ղեկավար 18/11/2024 12:07 Մի ափսոսեք, այդ պաշտոնյաները եղած-չեղած մեկ էին, սա մեկ բռնապետիկի գործ է. Վարդանյան 18/11/2024 12:02 Հրաժարականներն անակնկալ չեն եղել. ուրբաթ օրը վարչապետն ասել էր՝ որոշումներ է կայացնելու. Հայկ Կոնջորյան 18/11/2024 11:59 Չեմ կարծում, որ մեծ պայթյուն է եղել իշխանության ներսում, ուղղակի նոր գործընթացի մեկնարկ է. Աբրահամյան 18/11/2024 11:55 Խնդիրն Անկախության հռչակագիրը չէ, որը նաև Նիկոլ Փաշինյանն է փորձում հասարակությանը որպես սպառնալիք ներկայացնել. Աբրահամյան 18/11/2024 11:49 Շնորհակալություն եմ հայտնում ՀՀ վարչապետին և կառավարությանը. Արգիշտի Քյարամյանը հեռանում է Քննչական կոմիտեից 18/11/2024 11:44 Վատիկանից կվերադառնամ այսօր, Աննայի այցն ավելի երկար կտևի. Փաշինյան (Տեսանյութ) 18/11/2024 11:40 Բաքվում պահվող գերիներից շատերին Նիկոլը գործընկեր է համարել, հաց կիսել հետները և իր բնույթի համաձայն՝ դավաճանել. Վարդանյան 18/11/2024 11:32 ՆԳՆ-ից հաստատում են՝ Վահե Ղազարյանը ազատման դիմում է գրել 18/11/2024 11:29 «Իշխանությունը փորձում է նոր դեմքով հանդես գալ». Աբրահամյանը Փաշինյանի սափրվելը պատահական համընկնում չի համարում 18/11/2024 11:16 Հայաստանի ԶՈՒ-ն Հունաստանում մասնակցում է «Օլիմպիական համագործակցություն-24» զորավարժություններին 18/11/2024 11:11 Մեկնարկել է հակամանրէային դեղերի պատշաճ օգտագործման մասին իրազեկման շաբաթը. ԱՆ 18/11/2024 11:08 Փաշինյանը, որքան էլ փորձի փրկել իր քաղաքական դեմքը՝ անմիջական զինակիցներին զոհաբերելով, հաջողության չի հասնելու․ հասարակությունը միամիտ չի. Չալաբյան 18/11/2024 11:02 Նեռին ծառայող բոլոր կամակատարները հավասար են, բայց ոմանք «ավելի հավասար» են, զօրօրինակ՝ Կարեն Անդրեասյանը. Ռուբեն Մելիքյան 18/11/2024 10:58 Վերին Լարսում ավելի քան 600 հայկական բեռնատար է սպասում 18/11/2024 10:54 «Քանի դեռ COP29-ը ընթացքի մեջ է, ժամանակ կա գործելու». Ռուբեն Վարդանյանի որդին համոզված է՝ Բաքվում գտնվողները կարող են պահանջել այցելել գերիներին և կոչ անել ազատել նրանց 18/11/2024 10:50 Հաջորդ կիրակնօրյա սմս-ները ծիծաղի տեղ չեն թողնելու. Վահե Հովհաննիսյան 18/11/2024 10:43 ԲԴԽ նախագահը փաստացի հաստատում է, որ այդ պաշտոնին հայտնվելու համար պետք է ունենալ գործադիր իշխանության հավանությունը. Հակոբ Բադալյան 18/11/2024 10:39 Փաշինյանն առաջինը տվեց նոր ընտրական ցիկլի մեկնարկը. Սուրենյանց 18/11/2024 10:31 Չենք հանդուրժելու անորակ սննդի մատակարարում մեր մանկապարտեզներին․ Տիգրան Ավինյան 18/11/2024 10:26 Մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների խնդրել եմ թողնել իրենց զբաղեցրած պաշտոնները. Նիկոլ Փաշինյան 18/11/2024 10:23 Արգիշտի Քյարամյանի հրաժարականի մասին ՔԿ-ն պաշտոնական հաղորդագրությամբ հանդես կգա 18/11/2024 10:19 Վթար՝ Արթիկ-Պեմզաշեն ավտոճանապարհին. կան տուժածներ և մեկ զոհ 18/11/2024 10:12 Մի օր նշանակել է, մի օր էլ հանելու էր. Էդուարդ Շարմազանով 18/11/2024 10:07 Աջափնյակի նախկին ղեկավար Կամսար Բաբինյանը նշանակվել է ՀՀ ամենախոշոր պոլիկլինիկայի տնօրեն 18/11/2024 10:05 Սասուն Խաչատրյանն ազատման դիմում է գրել․ Պաշտոնական 18/11/2024 09:56 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սուրեն Սարգսյան 18/11/2024 09:39 Աղվանի-Տաթև ավտոճանապարհին տեղ-տեղ մերկասառույց է 18/11/2024 09:32 Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը հաստատում է՝ ազատման դիմում է գրել ( ArmLur.am) 18/11/2024 08:19 Նիկոլ Փաշինյանն Աննա Հակոբյանի հետ մեկնել է Վատիկան 18/11/2024 08:09 Կարեն Անդրեասյանը հրաժարական է տվել․ «Առերևույթ ամեն ինչ պարզ է, իսկ խորքային պատճառները չի ուզում ասել»