11/08/2023 19:07
«Սուրմալու»-ում պայթյունի հետևանքով հորը կորցրած որդին հանդիպում է պահանջել Փաշինյանի հետ, նրան կառավարությունում չեն ընդունել (armlur.am)
ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն՝ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի զոհերից Արտավազդ Հայրապետյանի որդին՝ Արկադի Հայրապետյանը, գնացել է ՀՀ կառավարություն եւ հանդիպում պահանջել Նիկոլ Փաշինյանի հետ, սակայն վերջինիս չեն ընդունել՝ պատճառաբանելով, թե նման ընթացակարգ չկա, ու նա պետք է դիմում գրի, որ նոր նրան ընդունեն:
Արկադի Հայրապետյանը բողոքում է, որ քննությունը նորմալ չի ընթանում, ծածկադմփոց են անում, ու մեղավորները չեն պատժվել: Ավելին, ՀՀ կառավարություն գնալու եւ պահանջ ներկայացնելու պատճառներից մեկն էլ այն է, որ քննիչը նախաքննության ավարտ է հայտարարել՝ 46 հատորին ծանոթանալու համար, 7 օր ժամանակ է տվել, մինչդեռ ամեն մի հատորը 300 էջ է, ու անհնարին է, որ փաստաբանները կարողանան 7 օրվա մեջ ուսումնասիրել:
Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում