11/08/2023 12:23
Այս տարվա 7 ամիսներին ծնելիության լավ ցուցանիշ ունենք. հուսով ենք՝ 2021-ի ցուցանիշը կհաղթահարենք. Փաշինյան
Այս տարվա 7 ամիսներին ծնելիության լավ ցուցանիշ ունենք, կառավարության նիստին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Առաջին յոթ ամիսներին այդ թիվը 540-ով գերազանցում է 2022-ի ցուցանիշը, 348-ով՝ 2020 թվականի, 368-ով՝ 2019 թվականի: Ըստ էության զիջում ենք 2021 թվականի տվյալներին: Ընդ որում, հիմա երբ համեմատում եմ առաջին 6 ամիսների և 7 ամիսների տվյալները, 7 ամիսների տվյալով 2021 թվականի նկատմամբ տարբերությունը նվազել է: Խոսել, քննարկել ենք նախարարի հետ, կարծում եմ՝ կա շանս, որ 2021 թվականի ցուցանիշը կհաղթահարենք: 2021 թվականին սպեցիֆիկաներ կային կապված՝ քովիդի և պատերազմի հետ, կարծում եմ, դինամիկան լավն է և պետք է խթանենք»,-ասաց նա: