11/08/2023 14:18
Ո՞ր նախարարներն ու պաշտոնյաներն են մեկնում արձակուրդ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի շարք որոշումներ է ստորագրել ՝ պաշտոնյաներին արձակուրդ տրամադրելու վերաբերյալ: Ըստ այդմ՝ օգոստոսի 10-ից 10 օրով արձակուրդ է գնացել պետական վերահսկողության ծառայության պետ Ռոմանոս Պետրոսյանը: Ռոմանոս Պետրոսյանի արձակուրդում գտնվելու ընթացքում վերջինիս կփոխարինի պետական վերահսկողական ծառայության ղեկավարի տեղակալ Անրի Վարդանյանը:
Օգոստոսի 10-ից 11 աշխատանքային օրով արձակուրդի է մեկնել Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: Նրա արձակուրդում գտնվելու ընթացքում վերջինիս կփոխարինի Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը:
Օգոստոսի 10-ից 5 աշխատանքային օրով արձակուրդի է մեկնել Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը: Վահե Հովհաննիսյանի արձակուրդում գտնվելու ընթացքում վերջինիս կփոխարինի Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը:
Օգոստոսի 8-ից 10 աշխատանքային օրով արձակուրդի է մեկնել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը: Նարեկ Մկրտչյանի արձակուրդում գտնվելու ընթացքում վերջինիս կփոխարինի Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանը:
Օգոստոսի 8-ից 10 աշխատանքային օրով արձակուրդի է մեկնել նաև Արդարադատության նախարար Գրիգորի Մինասյանը: Գրիգոր Մինասյանի արձակուրդում գտնվելու ընթացքում վերջինիս կփոխարինի Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանը:
Օգոստոսի 8-ից 12 աշխատանքային օրով արձակուրդ է մեկնել Վիճակագրական ծառայության ղեկավար Ստեփան Մնացականյանը: Ստեփան Մնացականյանի արձակուրդում գտնվելու ընթացքում վերջինիս կփոխարինի Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի անդամ-վիճակագրական կոմիտեի նախագահի տեղակալ Գագիկ Գևորգյանը: