11/08/2023 15:05
Ադրբեջանը պետք է վերացնի շրջափակումը
Թվիթերյան միկրոբլոգում Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Արման Խաչատրյանը մեկնաբանել է Ադրբեջանի գործողությունները։
«Ադրբեջանի գործողությունները կտրուկ հակադրվում են նրան, ինչին հասավ Եվրոպան Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո։ Դատապարտելի է, որ Եվրոպայի խորհրդի անդամ պետությունը կոպտորեն խախտում է ԵԽ կանոնադրությունը և արժեքները: Ադրբեջանը պետք է հրաժարվի ուժի և հարկադրանքի կիրառումից, հարգի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքները և վերացնի շրջափակումը»,- նշել է նա։