11/08/2023 10:17
Ուժգին երկրաշարժ՝ Թուրքիայում․ շենք է փլուզվել, վիրավորներ կան
Թուրքիայի Մալաթիա նահանգում 5,3 մագնիտուդ ուժգնությամբ (մոտ 6,5-7 բալ) երկրաշարժ է տեղի ունեցել։
Ստորգետնյա ցնցումներն զգացվել են այն շրջաններում, որոնք տուժել էին փետրվարին տեղի ունեցած աղետալի երկրաշարժից՝ Քահրամանմարաշում, Ադիյամանում և Գազիանթեփում։
Նախնական տեղեկություններով՝ երկրաշարժի հետևանքով որոշ շինություններ լրջորեն վնասվել են։ Մալաթիա նահանգում լքված շենք է փլուզվել։ Մի քանի մարդ վիրավորվել է։
Համացանցում հայտնված կադրերում երևում է, թե ինչպես են մարդիկ սարսափած դուրս վազում շինություններից և ինչպես են ցնցվում շենքերի պատերը։
Հաղորդվում է, որ երկրաշարժի աղբյուրը գտնվել է յոթ կիլոմետր խորության վրա։