11/08/2023 12:27
Վերջին 20 տարվա մեջ մահերի նվազում ունենք. մենք սա քովիդի ժամանակ կանխատեսել էինք. Փաշինյան
Ըստ Աշխատանքի և սոցիալական հարցերի տրամադրած տվյալների, այս տարվա առաջին կիսամյակում, վերջին 20 տարվա մեջ նույն ժամանակահատվածի համեմատ, առաջին անգամ մահերի ամենացածր ցուցանիշն է գրանցվել, կառավարության նիստին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Եկեք խոստովանենք, որ սա կանխատեսում էինք 2020 թվականին, քանի որ երբ քովիդի ժամանակ մահերի աճ էր գրանցվում, մենք ասում էինք, որ մեծ է հավանականությունը, որ առաջիկա տարիներին նաև այս պատճառով մահերի որոշակի անկում կգրանցվի: Ուզում եմ ասել, որ այդ հատվածն էլ ենք ճիշտ դիտարկել, որ այդ ժամանակ մահերը շատանում էին, բայց առաջիկա տարիներին նվազելու են»,-ասաց նա: