11/08/2023 12:05
ՊՆ-ն առաջարկում է կարգապահական մեկուսարանում պահել են նաեւ կարճաժամկետ ազատազրկման դատապարտված զինծառայողներին
Պաշտպանության նախարարությունն առաջարկում է՝ ՊՆ ռազմական ոստիկանության կայազորային կարգապահական մեկուսարանում պահել նաեւ կարճաժամկետ ազատազրկման դատապարտված զինծառայողներին: Հարցն ընդգրկված էր Կառավարության նիստի օրակարգում և հավանության արժանացավ:
Հիմնավորման մեշ նշվում է, որ նոր Քրեական օրենսգրքի 56-րդ հոդվածով նախատեսվում է պատժի տեսակները, որում «կալանքը» որպես պատժատեսակ նախատեսված չէ եւ փոխարենը նախատեսվում է «կարճաժամկետ ազատազրկումը», իսկ նոր ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 13-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն դատապարտված զինծառայողների նկատմամբ կարճաժամկետ ազատազրկման կատարումն ապահովում է ՀՀ պաշտպանության նախարարության համակարգում գործող կայազորային կարգապահական մեկուսարանը, ուստի նոր ՀՀ քրեակատարողական օրենսգրքի դրույթներին համապատասխանեցնելու նպատակով անհրաժեշտ է ՀՀ կառավարության 22.05.2008թ. N 595-Ն որոշման մեջ կատարել համապատասխան փոփոխություն: