12/08/2023 20:58
Կոսմետոլոգ Արուսյակ Զոհրաբյանը՝ բոտոքսի առավելությունների մասին
Տարիքը, արևի ուլտրամանուշակագույն վնասակար շողերը, նաև ծխախոտն ու ալկոհոլը բացասաբար են ազդում դեմքի մաշկի վրա՝ առաջացնելով անհարթություններ ու կնճիռներ: Այսօր կանայք ավելի հաճախ են դիմում կոսմետոլոգներին՝ կնճիռներից ազատվելու և հարթ ու երիտասարդ մաշկ ունենալու համար:
Կոսմետոլոգ Արուսյակ Զոհրաբյանը, կիրառելով ժամանակակից կոսմետոլոգիական առաջատար տեխնոլոգիաներ ու նյութեր (բոտոքս, ֆիլերներ, լիպոլիտիկներ, մեզոթերապիա, բիոռևիտալիզացիա, պլազմոլիֆթինգ), օգնում է այդ հարցում:
Մասնագետի խոսքով՝ մաշկի երիտասարդությունը վերադարձնելու լավագույն միջոցը բոտոքսն է: Պրոցեդուրան կատարվում է հատուկ նյութով, որն անշարժացնում է մկանները և կանխում կնճիռների առաջացումը կամ խորացումը:
Բոտոքսի ներարկումը տևում է 15-20 րոպե: Այն վերականգնողական փուլ չունի, բայց արդյունքն ակնհայտ է դառնում 3-14 օրվա ընթացքում: 14 օր հետո կոսմետոլոգ Արուսյակ Զոհրաբյանը հանդիպում է նշանակում, անհրաժեշտության դեպքում որոշ շտկումներ անում:
Պետք է նշել սակայն, որ շատ խորը կնճիռների դեպքում միայն բոտոքսը արդյունավետ չէ: Այն համակցվում է ֆիլլերների հետ: Խորը կնճիռները լցվում են ֆիլլերով, հետո ամրապնդվում բոտոքսով: Հետևաբար, հատկապես նրանց, ովքեր ակտիվ միմիկաներ ունեն, խորհուրդ է տրվում հնարավորինս շուտ կանխել դիմախաղային կնճիռների առաջացումը՝ բոտոքսի միջոցով:
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն