12/08/2023 18:32
Ադրբեջանը շարունակում է ապատեղեկատվություն տարածել, Արցախի ՊԲ հերթական կեղծ լուրի մասին է հայտնում
Ադրբեջանի ՊՆ-ն օրվա ընթացքում տարածել է երկրորդ ապատեղեկատվությունը, հայտնում են Արցախի Պաշտպանության Բանակից։
«Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները օգոստոսի 12-ին՝ ժամը 15:00-ի սահմաններում, կրակ են բացել Մարտունու շրջանի օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ,հերթական ապատեղեկատվությունն է»,- նշված է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության հաղորդագրությունում։