12/08/2023 18:07
5,2 մագնիտուդ ուժգնությամբ նոր երկրաշարժ՝ Թուրքիայում
Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը տեղեկացնում է՝ Թուրքիայի արևելյան հատվածում 5,2 մագնիտուդ ուժգնությամբ նոր երկրաշարժ է գրանցվել։
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է 441 000 բնակչություն ունեցող Մալաթիա քաղաքից 8 կմ հարավ-արևմուտք, երկրաշարժի օջախը գտնվել է 17 կմ խորության վրա։
Ավերածությունների կամ մահերի մասին տեղեկություններ չկան։
Հիշեցնենք՝ այսօր ավելի վաղ հայտնի էր դարձել Թուրքիայում 3,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի մասին։