12/08/2023 12:01
Սպասում եք՝ ծնողը մինուճարին զոհի ձեր անգործությանը, հետո ինքնասպա՞ն լինի․ Բազմազավակ մայրն Արցախից դիմում է ղեկավարությանը
Արցախցի բազմազավակ մայրը՝ Արևիկը, դիմում է ղեկավարներին՝ ահազանգելով վրա հասնող սովի մասին։
«Պարոնա՛յք ղեկավարներ, ինչի՞ եք սպասում։ Սպասում եք սոված երեխաների ծնողները թշնամո՞ւն դիմեն սննդի համար, որ դուք էլ «ազգի դավաճան» պիտա՞կը կպցնեք, թե՞ սպասում եք մինուճարներին զոհեն ձեր անգործությանը, հետո ինքնասպան լինեն։
Ժամանակ եք խնդրել մինչեւ ուրբաթ, որ եթե մեզ տեր կանգնող չլինի, միասին մի բան կորոշենք։ Արդեն 2-րդ ուրբաթն է, ինչ շարունակում ենք անտեր մնալ։ Բացի պաթոսական կոչերից, բան չունե՞ք ասելու մեզ։
Հիմա էլ եղած զրկանքներից բացի, պետք է մի ողջ սերունդ կիսագրագետ մնա։ Մի՞թե սա կարմիր գիծը չէ․ այլեւս տեղ կա՞ հանդուրժելու։
Հանուն ինչի՞, հանուն ո՞ւմ ենք զոհաբերվում։
Մենք Աստծո առաջ պատասխանատու ենք երեխաների համար, որ մեզ է վստահել: Վայ մեզ, եթե նրանց մի բան պատահի եւ վայ ձեզ, մեր՝ բոլորիս հետ կատարվածի համար», - Արևիկը ղեկավարներին ուղղված հարցեր է բարձրացնում։