12/08/2023 13:34
Ադրբեջանի կողմից առաջին անհրաժեշտության ապրանքների արգելափակումը պետք է դիտարկվի ցեղասպանություն․ Օկամպոն՝ Արցախում իրավիճակի մասին
Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոն անդրադարձել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակմանը։ Նա ընդգծել է, որ պարենի, նավթի, դեղորայքի և այլ առաջին անհրաժեշտության ապրանքների արգելափակումը պետք է դիտարկվի ցեղասպանություն։
Նա իր գրառման մեջ նշել է Քիմ Քարդաշյանին և պրոդյուսեր Էրիկ Էսրայելյանին՝ նրանց կոչ անելով օգնել Արցախի հայերին՝ իրենց ձայնն աշխարհին հասցնել։
Իսկ գրառման վերջում ավելացրել է՝ #StopArmenianGenocide2023։
The blockade of food, oil, medicine, and other essential goods to a protected group should be considered a genocide: Azerbaijan’s Blockade of the Lachin Corridor Between #Armenia and Nagorno-Karabakh #StopArmenianGenocide2023 @KimKardashian @esrailian pic.twitter.com/SSomzmg54m
— Luis Moreno Ocampo (@MorenoOcampo1) August 11, 2023