12/08/2023 18:59
Ադրբեջանական կողմը կրակ է բացել Արցախի կապի ենթակառուցվածքի սարքավորումների, գյուղատնտեսական աշխատանքներ կատարող քաղաքացիական անձանց ուղղությամբ
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է՝ ադրբեջանական ստորաբաժանումները վաղ առավոտյան խախտել են հրադադարը։
«Ադրբեջանի ՊՆ-ն, օրվա ընթացքում երկու ապատեղեկատվություն տարածելով, փորձում է հիմնավորել Արցախի Հանրապետության օկուպացված տարածքներում տեղակայված իր ստորաբաժանումների կողմից հրադադարի ռեժիմի օգոստոսի 12-ին արձանագրված խախտումները, ինչպես նաև շեղել միջազգային ուշադրությունը Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով Արցախի Հանրապետությունում ստեղծված հումանիտար աղետից :
Ադրբեջանական ստորաբաժանումները օգոստոսի 12֊ի վաղ առավոտյան կրակ են բացել Արցախի Հանրապետության կապի ենթակառուցվածքի սարքավորումների , իսկ ժամը 14։15֊ի սահմաններում Սարուշեն համայնքի դաշտերում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող քաղաքացիական անձանց ուղղությամբ։
Հրադադարի խախտման հետևանքով տուժածներ չկան»,- նշված է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության հաղորդագրությունում։