13/08/2023 15:24
Թանկյանը Արցախի կարգավիճակի մասին է խոսել
X (Twitter)-ի իր միկրոբլոգում System Of A Down խմբի մենակատար Սերժ Թանկյանը գրառում է արել։
«Բոլոր ֆաշիստ ադրբեջանցիներին, ովքեր պնդում են, որ Հայաստանը Ադրբեջան է. ձեր մայրաքաղաք Բաքուն պատմական Հայաստան է։
Մինչև 1918 թվականը Ադրբեջանը նույնիսկ երկիր չէր, իսկ մինչև 1992 թվականի հունվարը ճանաչված պետություն չէր։ Արցախը ԽՍՀՄ-ից իր անկախությունը հռչակեց 1991թ. Այսպիսով, իրավական տեսանկյունից Արցախը երբեք չի եղել Ադրբեջանի կազմում ։
Սա չափազանց կարևոր է Արցախի անկախության իրավունքի հարցը լուծելիս։ Այն երբեք չի եղել Ադրբեջանի անջատողական շրջան։ Այն ինքնավար մարզ էր ռուսական հեգեմոնիայի տակ, քանի դեռ Ստալինը չէր որոշել այն փոխանցել Ադրբեջանական ԽՍՀ-ին»,- News.am-ի փոխանցմամբ, գրել է Թանկյանը։