13/08/2023 13:03
«Մի՞թե Ձեզ միայն առողջ ու անվտանգ հայրենիքն է գրավում՝ այն դեպքում, որ խոցված երկիրը ավելի շատ կարիք ունի Ձեր սիրո և հոգածության»․ Արցախի թեմի առաջնորդի պատգամը
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի պատգամը Աստվածամոր վերափոխման տոնի առթիվ․
«Խոնարհությունը մայրն է բոլոր առաքինությունների, իսկ խոնարհության անդրանիկ որդին է Աստծո երկյուղը:
Սիրելի հավատավոր քույրեր և եղբայրներ,
Ամենառաջին իրողությունը, որ գալիս է մեր մտքին Աստվածամոր մասին մտածելուց, դա Խոնարհությունն է:
Այսօր վերստին համախմբվել ենք միասնաբար տոնելու մեր Եկեղեցու հինգ տաղավար տոներից մեկը՝ Աստվածամոր Վերափոխման գեղեցիկ տոնը: Ո՞վ է Աստվածամայրը, ո՞վ է այդ խորհրդավոր Կինը, որ հազարամյակներ շարունակ ակնածանք է ներշնչում իր հանդեպ, որ մխիթարում է տառապյալներին ու սրտով բեկյալներին: Իր կատարյալ խոնարհության և Աստծո կամքին ամբողջական հնազանդության շնորհիվ դեռատի այդ աղջնակը արժանացավ Աստծո Միածին Որդու երկրավոր ծնողը լինելու անպատմելի շնորհին: Աստվածամոր կերպարը կենդանի ու ապրված ավետարան է յուրաքանչյուր քրիստոնյայի համար, որովհետև նա էլ իր Որդու նման իր գիտակցական կյանքի ճանապարհը սկսեց Աստծու կամքին հնազանդվելով, սեր և հոգատարություն սփռեց իր շուրջը և Իր Որդու չարչարանքներին ամբողջական կերպով ապրումակցելով՝ արժանացավ երկնային անթառամ պսակի:
Վերափոխման պատմությունը արձանագրված չէ ավետարանների մեջ և մեզ է հասել Սրբազան Ավանդության միջոցով: Ըստ ավանդության, երբ Փրկչի համբարձումից անցավ տասներկու տարի և երբ սուրբ Կույսն արդեն պետք է ննջեր, երեսուն օր առաջ նրա մոտ եկավ Գաբրիել հրեշտակապետը՝ տալով Կույսին երկրից երկինք փոխման ավետիսը: Երբ Աստվածամայրը արդեն պառկած էր մահվան մահճի մեջ, խնդրեց, որ վերջին անգամ պատարագ մատուցեն և Սուրբ Հաղորդություն տան իրեն, ապա շրջապատված առաքյալների բազմությամբ՝ խաղաղությամբ իր հոգին ավանդեց և սենյակը լցվեց երկնային աննկարագրելի անուշահոտությամբ: Երբ Տիրամայրը ննջեց, հավաքվեցին հավատացյալ կանայք ու սուրբ կույսերը և օրենքի համաձայն պատանեցին նրա մարմինը, որպեսզի տանեն Տիրոջ կողմից վաղօրոք նշված վայրը՝ Գեթսեմանի, ապա առաքյալները սաղմոսներով ու օրհնություններով օրհնյալ մարմինը դրեցին գերեզման:
Առաքյալները Տիրամոր թաղումից հետո՝ մի քանի օր ևս մնացին Երուսաղեմում: Սակայն նրանցից մեկը՝ հայոց առաքյալ Բարդուղիմեոսը, ներկա չէր Աստվածամոր ննջման ժամանակ, իսկ երբ նա եկավ ու իմացավ կատարվածը, խիստ վշտացավ, որ չի արժանացել Աստվածամոր տեսությանը և չի ընդունել վերջին օրհնությունը, ինչպես մյուս առաքյալները: Հետո սկսեց աղաչել Պետրոսին և մյուսներին, որ իրեն ցույց տան Աստվածածնի մարմինը: Առաքյալները ահով ու դողով աղոթք արեցին ու հոժարելով կատարեցին իրենց եղբոր փափագը՝ բացեցին գերեզմանը, և այն դատարկ գտան: Այնտեղ էին միայն Աստվածամոր պատանքները: Նրանք սկզբում խիստ զարմացան, սակայն հետո իմացան, որ Տիրուհին փոխադրվել է դեպի մեծ ու լուսապատիվ փառքը, և հիանալով փառք տվեցին Աստծուն:
Ահա սա է Սբ. Մարիամ Աստվածածնի Վերափոխման տոնի նախապատմությունը, որը Հայ Եկեղեցու հինգ տաղավար տոներից չորրորդն է և Տիրամորը նվիրված տոներից ամենահինը: Ուրախարար այս օրը հակասական զգացումներ են պատել մեր սիրտն ու հոգին. մի կողմից այն դառը իրականությունը, որ մեր 120,000 հարազատները դեռևս գտնվում են օրեցօր խորացող հումանիտար ճգնաժամի մեջ, մյուս կողմից այն արհեստական խոչընդոտները, որ այսօր խանգարում են մեզ լինելու Արցախում և արցախցիների կողքին:
Եվ ահա այս անհույս թվացող մտածումների միջից մեր առջև է գալիս տառապանքի բովով անցած, իր սիրտը բազում անգամներ խոցված, բայց ի վերջո Հարության հաղթանակը տեսած և մարմնապես երկինք տեղափոխված Աստվածամայրը: Երբ մեր Փրկչին դատապարտեցին խաչի մահվան, գրեթե բոլոր յուրայինները լքեցին Նրան, Մարիամը մինչև վերջ չլքեց իր Որդուն և անգամ իր կյանքին սպառնացող վտանգները անտեսելով`հավատարիմ մնաց իր մայրական աստվածատուր բարձր կոչմանը:
Արցախցիների ամենասիրելի խոսքերից մեկը, գոնե վերջին հարյուրամյակում, եղել է Մայր Հայաստան սրտաշարժ արտահայտությունը, որովհետև անարդար կերպով գերեվարված զավակը մշտապես փափագել է վերադառնալ իր հարազատ մոր գիրկը: Մինչև 44-օրյա պատերազմը, կարծես թե հնարավորություն էր ստեղծվել զավակի տունդարձի համար, որովհետև թե՛ Մայրն էր կամենում և թե՛ զավակը: Բայց չարը անդադար աշխատում է, որպեսզի յուրաքանչյուր ամուր ընտանիքի մեջ բաժանում մտցնի, և եթե տան ամեն մի անդամ չի պայքարում ընտանիքի ամրության համար, եթե իր ցանկությունների հարցում չի գնում զիջումների, ապա վաղ թե ուշ ներս է սողոսկում պառակտման չարիքը:
Այս լույսի ներքո բավականին մտահոգիչ ու անհասկանալի է անտարբերության այն մթնոլորտը, որ տիրում է Մայր Հայրենիքում և սփյուռքում: Առանձին սրտացավ մարդկանց եթե չհաշվենք, մեծ հաշվով դեռևս չկա այն անհրաժեշտ լրջությունն ու գիտակցումը, որ ամեն մի հայից է կախված մեր երկրի ապագան: Հիսուս իր փառքի մեջ մտնելու համար քայլեց խաչի ճանապարհով, իսկ միթե՞ մենք ուզում ենք դրան հասնել զվարճությունների միջոցով: Այդպիսինները չարաչար սխալվում են՝ մտածելով, թե այս հարցը իրենցը չէ: Երբ Արցախը ազատ էր, բոլորը մեծ ուրախությամբ գալիս էին վայելելու Արցախի բնությունը, բոլորը հպարտանում էին մեր հաղթանակներով, իսկ հիմա ուր են այդ մարդիկ: Միթե Ձեզ միայն առողջ ու անվտանգ հայրենիքն է գրավում, այն դեպքում, որ խոցված երկիրը ավելի շատ կարիք ունի Ձեր սիրո և հոգածության: Այսօր զավակը վիրավոր է և հյուծված, մայրը նույնպես, բայց մենք հավատում ենք, որ Աստվածամոր նման յուրաքանչյուր մայր, եթե չի կտրում իր կապը Աստծո հետ, եթե չի մոռանում իր Մայր լինելը, ապա ի զորու է տեսնելու իր որդու հաղթական Հարությունն ու Վերափոխումը:
Եթե քաղաքականության պարագային չկան մշտական բարեկամներ, այլ կան մշտական շահեր, ապա հոգևոր ոլորտում պատկերը շատ ցավալի է: Ինչու է ամբողջ քրիստոնյա աշխարհը՝ իրենց հովվապետերով հանդերձ աչք փակում հերթական անգամ արդարության խաչելության վրա: Որպես Քրիստոսի Սուրբ Խորանի համեստ սպասավոր, մեր խնդրանքն ու հորդորն է քրիստոնեական բոլոր եկեղեցիներին. «Ձեր հայացքն ուղղեք քրիստոնեության հնագույն օրրան հանդիսացող Արցախ աշխարհի վրա, հասկացեք, որ այս երկրի սրբությունները համամարդկային են և, երբ այն մատնվում է այլադավանների ձեռքն ու պղծվում, ապա Աստծո առաջ պատասխան պիտի տան բոլորը, որովհետև Ձեր եղբայրները նեղության մեջ էին, հիվանդ էին, բանտում էին և նրանց այցի չեկաք (Հմմտ. Մատթ. 25:31-46 )»։
Սիրելի հայրենակիցներ, Աստվածամոր մայրական կատարյալ սերն է, որ գոտեպնդեց մեզ Արցախի համար այս դժվարին օրերին նորից դիմելու բոլորիս անդավաճան Մորը, որ իր անսպառ գթությամբ, ծանոթ լինելով մեր մարդկային տկարություններին ու թերացումներին, բարեխոսի իր Միածին Որդու և մեր Տիրոջ առաջ: Ուստի այս տեսիլքով, Վերափոխման նախորդող շաբաթապահքի ընթացքին հրավիրեցինք բոլորիդ, սաղմոսներ երգելով և մեր սրտի աղոթքը իրար միացնելով մեկ ընդհանուր աղաչանքի ներքո ասել. «Մա՜յր Սուրբ, բարեխոսյա՜…»։
Թող Աստվածամայրը բարեխոս լինի Արցախ աշխարհի խաղաղության և համայն հայության միասնականության համար»:
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
Լրահոս
06/11/2024 22:34
Անոթային դեմենցիա. Առաջացման պատճառները
06/11/2024 22:17
Նեթանյահուն զանգահարել է Թրամփին
06/11/2024 21:58
Լարսում կուտակումներ են. 300-ից ավելի հայկական բեռնատար սպասում է իր հերթին
06/11/2024 21:41
Պատրաստ ենք պատասխան հարված հասցնել Իսրայելին․ Ֆադավի
06/11/2024 21:21
Խաչատուրյանը հրամանագրեր է ստորագրել դատավորներ նշանակելու մասին
06/11/2024 21:04
Որ հայ ծանրորդներն են մասնակցելու աշխարհի առաջնությանը
06/11/2024 20:47
Բռնցքամարտի երիտասարդական հավաքականը մեդալներ բերեց աշխարհի առաջնությունից․ Ինչպես են դիմավորել մարզիկներին ու մարզիչներին
06/11/2024 20:30
Գյումրու ավագանու ՔՊ խմբակցությունն արտահերթ նիստ է հրավիրել, սակայն քվորում չկա
06/11/2024 20:12
Քյարամյանին հրավիրելու են հարցաքննության, որ պարզեն՝ ովքեր են իրեն դիմել Աղազարյանի որդու գործով․ Armlur.am
06/11/2024 19:53
Ինչու էր խափանվել Telcell-ը
06/11/2024 19:37
Ալեն Սիմոնյանի խորհրդականն ազատվեց աշխատանքից
06/11/2024 19:20
Որոնք են էնտերովիրուսային վարակների հիմնական հարուցիչները
06/11/2024 19:03
Եվրոպական երկրները ցանկանում են ապագայում էլ Ուկրաինայի տարածքով ռուսական գազ ստանալ․ Նովակ
06/11/2024 18:45
Սահմանափակումը վերացվեց․ Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը կշարունակեն վարել «Իմնեմնիմի» պոդքասթը (Տեսանյութեր)
06/11/2024 18:15
Փաշինյանը կնոջ հետ մեկնեց Բուդապեշտ
06/11/2024 17:59
Միացյալ Նահանգները կարող է նպաստել, որ Ուկրաինայում հակամարտությանը վերջ տրվի․ Պեսկով
06/11/2024 17:42
Հարազատ եղբայրը դոնոր է հանդիսացել և փրկել քրոջ կյանքը
06/11/2024 17:26
ՀԱՄԱՍ-ը ԱՄՆ նոր նախագահից պահանջում է չաջակցել Իսրայելին
06/11/2024 17:09
Համոզված եմ, որ Ձեր նախագահության օրոք կշարունակենք իրագործել ռազմավարական գործընկերության մակարդակին հասնելու մեր տեսլականը․ Փաշինյանը՝ Թրամփին
06/11/2024 17:00
Վարժանք է անցկացվելու Նոյեմբերյանի Բարեկամավան բնակավայրում
06/11/2024 16:45
Ալեքս Սահակյանը և Սոնա Կրկյաշարյանը շախմատի աշխարհի պատանեկան առաջնության առաջատարներից են
06/11/2024 16:24
Մայրաքաղաքը մաքրվում է ավտոմեքենաների մնացորդներից. Քաղաքապետարան
06/11/2024 16:12
Քաջարանի թունելի շինարարության համար Հայաստանը 200 միլիոն դոլարի վարկ կստանա
06/11/2024 16:07
Հերթական վտանգը, որի մասին խոսում էինք, հաստատում է Թուրքիայի ԱԳ նախարարը. Քրիստինե Վարդանյան
06/11/2024 16:01
Ալիևն առաջարկել է օկուպացված Շուշիում հատուկ ներկայացուցիչ նշանակել
06/11/2024 15:52
ՀՖՖ փոխնախագահ Արմեն Նիկողոսյանն այն աստիճան է ցածրացել ու հուսալքվել, որ դիմում է էժանագին մանիպուլյացիաների. «Փյունիկ»-ի հայտարարությունը
06/11/2024 15:40
Տեղի է ունեցել Հայաստանը ներկայացնող առաջին փոխճանաչողական այցը Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիո
06/11/2024 15:32
Եվրոպական խորհրդարանում անցկացվել է «COP 29-ը Բաքվում․ Քողարկելով էթնիկ զտումը» խորագրով խորհրդաժողով
06/11/2024 15:12
Լևոն Տեր-Պետրոսյանը թեթև վիրահատական միջամտության է ենթարկվել
06/11/2024 15:11
«Օզոն» ընկերությանը պատկանող «Ford Transit»-ը կողաշրջվել է
06/11/2024 15:05
Ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 92 դեպք
06/11/2024 14:59
Աննա Հակոբյանը Մարիամ Փաշինյանից նոր լուսանկարներ է հրապարակել
06/11/2024 14:56
Պուտինը չի պատրաստվում շնորհավորել Թրամփին՝ հաղթանակի կապակցությամբ
06/11/2024 14:53
Եվրահանձնաժողովի նախագահը շնորհավորել է Թրամփին՝ կոչ արել միասին աշխատել ուժեղ անդրատլանտյան ծրագրի համար
06/11/2024 14:39
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը շրջիկ ձևաչափով ծառայություններ կմատուցի Արագածոտնի մարզում
06/11/2024 14:39
ՍԱՏՄ ղեկավար Արմեն Հայրապետյանը հրաժարականի դիմում է ներկայացրել
06/11/2024 14:18
Հայաստանում դեռահասների 40%-ը շաբաթվա ընթացքում օգտագործում է էներգետիկ ըմպելիք. ԱՆ
06/11/2024 14:06
Հայաստանի ու ԱՄՆ-ի հարաբերություններում ամեն ինչ մնալու է այնպես, ինչպես կա. Գևորգ Պապոյան
06/11/2024 13:56
Հայաստանն ու Ադրբեջանը գնում են դեպի խաղաղության պայմանագրի ստորագրում. Գևորգ Պապոյան
06/11/2024 13:49
Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Դոնալդ Թրամփին
06/11/2024 13:37
Օդի ջերմաստիճանը դարձյալ կնվազի
06/11/2024 13:32
ԱՄՆ-ում և Վրաստանում ժողովուրդը կամք ցուցաբերեց, իսկ ՀՀ ժողովուրդը հանձնվեց, ինքը չի որոշում իր ճակատագիրը. Ստեփան Դանիելյան
06/11/2024 13:12
ԱԺ հանձնաժողովը հաստատեց 2025 թվականի պետական բյուջեի նախագիծը
06/11/2024 12:43
Թրամփը շնորհավորանքներ է ստանում. Ուկրաինայի նախագահը նշել է՝ անհամբեր սպասում է անձամբ շնորհավորելու
06/11/2024 12:40
«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչները «Վարդան Աճեմյանի» անվան դրամատիկական թատրոնին փոխանցեցին սպասված նվերը (Տեսանյութ)
06/11/2024 12:37
Ամերիկան «թևակոխելու է ոսկե դար». Թրամփը հայտարարել է, որ Աստված իրեն մահափորձից «հենց այնպես չի փրկել»
06/11/2024 12:33
Քայլաշ Սաթյարթին բարձր է գնահատել ՀՀ կառավարության երեխայակենտրոն քաղաքականությունը
06/11/2024 12:28
Ուկրաինայի կողմից կռված հայ վարձկանը ձերբակալվել է «Դոմոդեդովո» օդանավակայանում
06/11/2024 12:23
Մաղթում ենք, որ Ադրբեջանի պատմական հաղթանակը մոտ ապագայում ամրապնդվի խաղաղության պայմանագրի ստորագրմամբ. Էրդողան
06/11/2024 12:20
«Բա ե՞րբ էլի կգաք խոսենք». Ալեն Սիմոնյանը փողոցում քաղաքացիների հետ հետաքրքիր զրույցի է բռնվել
06/11/2024 12:15
Ի՞նչ սպասել ԱՄՆ նախագահական ընտրությունների արդյունքներից, ինչպե՞ս կազդեն հայ-ամերիկյան հարաբերությունների վրա
06/11/2024 12:08
Հնարավոր կլինի պարզել և որոշել ծառի տարիքը, հատման վաղեմությունը, կտրման պահին նրա կենսական վիճակը և աճի տեղանքը
06/11/2024 12:04
Սնուփ Դոգի պահանջով համերգի ամսաթվի մասին տեղեկությունները ներկա դրությամբ չեն կարող հրապարակայնացվել. Factor.am
06/11/2024 12:01
Գազի լիցքավորման խաբեություն. լրագրողի ահազանգը՝ «Լճափ» բենզալցակայանից
06/11/2024 11:57
Հարաբերությունները հաջողությամբ զարգանում են բոլոր ոլորտներում. կայացել է Ալիև-Էրդողան հանդիպում
06/11/2024 11:53
Այսօր պատմություն ենք կերտել, սա պարզապես խելահեղություն է. ԱՄՆ 47-րդ նախագահ Դոնալդ Թրամփ
06/11/2024 11:50
Խարդախության դեպք՝ Երևանում․ «Ռոյալ Մյուզիք Հոլլ»-ի երգչուհու բանկային քարտից հափշտակել են խոշոր չափի գումար
06/11/2024 11:39
Ամերիկայի ժողովուրդն այս գիշեր Դոնալդ Թրամփին փոփոխությունների «բյուրեղյա մանդատ» է տվել. Իլոն Մասկ
06/11/2024 11:32
Հակոբ Սիմիդյանը չի մեկնելու Լոնդոն՝ «Չելսի»-«Նոա» խաղը դիտելու. Հերքում
06/11/2024 11:30
Մակրոնն ու Տոկաևը լիակատար աջակցություն են հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը
06/11/2024 11:22
Դոնալդ Թրամփի կողմնակիցները նշում են իրենց հաղթանակը. սպասվում է Թրամփի ելույթը (Տեսանյութ)
06/11/2024 11:15
Վերին Լարսը բացվել է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
06/11/2024 11:11
ՊԵԿ-ը բացահայտել է սննդամթերքի և տնտեսական ապրանքների առևտրի ոլորտում շուրջ 603 մլն դրամի ստվերային շրջանառության դեպք (Տեսանյութ)
06/11/2024 11:10
Հանրապետականները մեծամասնություն են ստանում Կոնգրեսի վերին պալատում՝ Սենատում
06/11/2024 11:07
Գյումրիի օլիմպիական հերթափոխի դպրոցից 11-ամյա երեխան «Գլխուղեղային վնասվածք»-ով տեղափոխվել է Երևան
06/11/2024 10:58
Թրամփն արդեն հաղթել է ԱՄՆ նախագահական ընտրություններում. The Hill
06/11/2024 10:57
Կոմիտասի պողոտայում 26 և 27 տարեկան օտարերկրացիների վեճն ավարտվել է մարմնական վնասվածքներով
06/11/2024 10:56
Իրանում Հայաստանի նկատմամբ կարծիքի ձևավորման հարցում լուրջ ազդեցություն ունեցողները Երևանում են
06/11/2024 10:53
Ադամ Շիֆն ընտրվեց ԱՄՆ Սենատոր՝ Քալիֆորնիայից
06/11/2024 10:47
Գնա՛ մեռի, պռոստո գնա՛ մեռի. Արմեն Աշոտյան
06/11/2024 10:45
Լիլիթ Մակունցն այցելել է Վաշինգտոնի և Վիրջինիայի ընտրատեղամասեր
06/11/2024 10:38
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն Երևանում և մարզերում
06/11/2024 10:35
Երևանի և Անկարայի հարաբերությունները կկարգավորվեն խաղաղության պայմանագրի կնքումից հետո. Ֆիդան
06/11/2024 10:33
«Ժողովուրդ». ՀԿ-ները պահանջում են հրապարակավ գնահատական տալ Ալեն Սիմոնյանի վարվելակերպին
06/11/2024 10:23
Բարերար Կարեն Վարդանյանը 119 մլն. դրամ աջակցություն է տրամադրել ռազմամարզական 2 վարժարաններին (Տեսանյութ, Լուսանկարներ)
06/11/2024 10:06
Ադրբեջանի ԱԽ քարտուղարը հարցազրույց է տվել` Հայաստանին սպառնալով «երկաթե բռունցքով»․ Աբրահամյան
06/11/2024 09:59
«Ժողովուրդ». ՔՊ-ականներն իրենց միջոցներո՞վ են պատրաստվում մեկնել Անգլիա՝ ֆուտբոլ դիտելու
06/11/2024 09:51
«Հրապարակ». Անդրանիկ Քոչարյանին ե՞րբ են պատրաստվում «հարցաքննել»
06/11/2024 09:45
«Հրապարակ». Սիսիանի նորընտիր ղեկավարը «կարևոր» որոշում է կայացրել. հարազատ քեռուն պատվոգիր է հանձնել
06/11/2024 09:43
«Ժողովուրդ». ԱԺ հյուրասիրությունների պայմանագրում 20 գրամ սև ձկնկիթը վերնագրված է «պետության կարիքների համար»
06/11/2024 09:42
«Հրապարակ». Ինչու են որոշել մինչև ապրիլ երկարաձգել արցախցիներին տրվող սոցիալական ծրագիրը
06/11/2024 09:40
«Ժողովուրդ». Մի շարք ՔՊ-ականներ կկանչվեն դատարան
06/11/2024 09:37
«Հրապարակ». Ժաննա Անդրեասյանի տեղակալն Ագրարայինի հոգաբարձուների խորհրդի համանախագահ. նման կարգավիճակ բուհերի պատմության մեջ չկա
06/11/2024 09:33
«Ժողովուրդ». «Հայր և որդի Երեմյաններ» ՍՊ ընկերության դեմ արշավ է սկսվել
05/11/2024 22:31
ՔՊ-ն ՀԾԿՀ նախագահի և ԲԴԽ անդամի թեկնածուներ է առաջադրել
05/11/2024 22:07
Ե՞րբ է պետք սկսել ծանրալսության բուժումը
05/11/2024 21:44
Ռուսաստանն ու Ամերիկան պատասխանատու են աշխարհի ճակատագրի համար․ Լավրով
05/11/2024 21:11
Հայաստանին անհրաժեշտ է իրավիճակի լրջությունը սթափ գնահատող և բացառապես սեփական ժողովրդի շահերով առաջնորդվող իշխանություն․ Արտակ Զաքարյան
05/11/2024 20:55
Ուկրաինան ցանկացել է գրավել Կուրսկի ատոմակայանը, հարձակումը կանխվել է․ ՌԴ ՊՆ
05/11/2024 20:40
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Ալֆորվիլի քաղաքային իշխանության և Սուրբ Պողոս Սուրբ Պետրոս եկեղեցու ծխական խորհրդի անդամներին
05/11/2024 20:25
Լարսը փակ է բեռնատարների համար
05/11/2024 20:10
Լիբանանահայությանն օժանդակության ձեռք մեկնելը պետք է համարել բոլորիս պարտքը. ՀՅԴ Բյուրո
05/11/2024 19:50
Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին բախվել են մարդատարն ու բեռնատարը, 6 հոգու տեղափոխել են հիվանդանոց
05/11/2024 19:38
Միգրեն․ Նոպայի պատճառները
05/11/2024 19:22
Պաշտպանելու ենք մեր խախտված իրավունքները․ «Գոյ» թատրոն
05/11/2024 19:05
Ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի վարքագիծը
05/11/2024 18:53
Գրոսմայստերներ Հայկ Մարտիրոսյանը և Շանթ Սարգսյանը միաժամանակյա խաղաշար են անցկացրել 28 մասնակիցների հետ
05/11/2024 18:38
Մեր երիտասարդությունը, կարծես, որդնել է. Եթե շարունակեն չնկատել իրենց շուրջ կատարվողը, դատապարտված են լքել Հայաստանը. Կարպիս Փաշոյան (Տեսանյութ)
05/11/2024 18:28
«Խաղաղության պայմանագրի» նախագծի վերաբերյալ Բաքուն պատասխան առաջարկներ է ուղարկել
05/11/2024 18:13
Շառլ Միշելը կոչ է անում կանխել երրորդ համաշխարհային պատերազմը