13/08/2023 20:29
Ֆուտբոլիստ Սարգիս Ադամյանը որդի է ունեցել, ըմբիշ Արսեն Հարությունյանը՝ դուստր (Լուսանկարներ)
Հայաստանի ազգային հավաքականի և գերմանական «Քյոլնի» հարձակվող Սարգիս Ադամյանը հայր է դարձել։ 30-ամյա ֆուտբոլիստը սոցցանցում լուսանկար է հրապարակել
armsport.am-ը հայտնում է, որ Սարգիս Ադամյանն ամուսնացած է գերմանացի մոդել Աննա Վիլկենի հետ։ Օգոստոսի 10-ին զույգը որդի է ունեցել։
Ազատ ոճային ըմբիշ, Եվրոպայի եռակի չեմպիոն, աշխարհի առաջնության կրկնակի բրոնզե մեդալակիր Արսեն Հարությունյանը նույնպես հայր է դարձել։
Մարզիկը սոցցանցում լուսանկար է հրապարակել, որում նորածին դստեր հետ է։
Շնորհավորում ենք Սարգիս Ադամյանին և Արսեն Հարությունյանին՝ հայր դառնալու ուրախալի առիթով։