14/08/2023 11:43
Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 384-ի
Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը մեկ շաբաթում ավելացել է 11-ով և հասել է 384-ի:
Այս մասին հայտնել է ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։
«Վարակվածներից 1-ը հոսպիտալացվել է, 236-ը դուրս են գրվել հիվանդանոցից»,– ասված է հաղորդագրությունում:
Վարակվածներից 268-ը երեխաներ են, 116-ը` մեծահասակներ: