14/08/2023 10:46
Սևանում ջրահեղձ է եղել Հայաստանում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատարը
Օգոստոսի 13-ին, ժամը 20:17-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճի 2-րդ հանրային լողափում հերթապահություն իրականացնող ջրափրկարարներն ափից 25 մ հեռավորության վրա նկատել են քաղաքացու, ով լողալիս անհետացել է։
Ջրափրկարարները լողալով մոտեցել են տվյալ հատված, մոտ 1․5 մ խորությունից դուրս բերել քաղաքացուն և ռետինե մոտորանավակով տեղափոխել ափ:
Շտապօգնության աշխատակիցներն արձանագրել են քաղաքացու մահը։
Sputnik Արմենիա-ին հայտնի է դարձել, որ Սևանում ջրահեղձ եղած քաղաքացին Հայաստանում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Ալեքսանդր Սենչենկոն է։