14/08/2023 12:14
Ամբողջությամբ կոտրվածքների մեջ է. Հերացի հիվանդանոց տեղափոխված քաղաքացուն հետազոտում են
Շիրակի մարզում օգոստոսի 14-ի գիշերը տեղի ունեցած վթարի հետևանքով Գյումրու բժշկական կենտրոն տեղափոխված 6 տուժածներից 5-ը գտնվում են վերակենդանացման բաժանմունքում:
Մեկ տուժած Գյումրու բժշկական կենտրոնից տեղափոխվել է «Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունք:
Aysor.am-ի հետ զրույցում Մխիթար Հերացու անվան ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը նշեց, որ քաղաքացին ունի բազմաթիվ կոտրվածքներ.«Կոտրվածքները հիմնականում գլխուղեղի հատվածում են, ամբողջությամբ կոտրվածքների մեջ է։ Այս պահին դեռ հետազոտման մեջ է»։