14/08/2023 21:35
Թուրքիայից Հայաստանի դատարաններ է փոխանցվել 66 հանձնարարություն կամ իրավական օգնության հարցում․ Ադրբեջանից հարցումներ չեն ստացվել, բայց դա միայն ժամանակի հարց է․ Արա Զոհրաբյան
Փաստաբան Արա Զոհրաբյանը գրել է․ «Պարզվում է, որ 2022 թվականին Թուրքիայից Հայաստանի Հանրապետության դատարաններին է փոխանցվել 66 հանձնարարություն կամ իրավական օգնության հարցում: 2023թ. հունվար-հուլիս ամիսներին ստացվել է 34 նման դատական հանձնարարություն: Թեև Ադրբեջանից 2022-2023թթ. նման հարցումներ չեն ստացվել, բայց սա միայն ժամանակի հարց է:
Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատված չեն, սակայն Թուրքիան արդեն կարող է Հայաստանից պահանջել և տանել իր կողմից հետախուզվող անձանց: Սա պետական քաղաքականության արդյունք է:
Լավ, ո՞նց բացատրենք այս իշխանություններին, որ 44 օրյա պատերազմը հովանավորած թշնամի Թուրքիայի առջև նման խեղճացած կեցվածք ընդունելը չի ազատելու մեզ պատերազմից:
Թուրքիայի հանձնարարությունները չպետք է կատարվեն Հայաստանում»: