14/08/2023 18:00
Թուրքիան արդարացրել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակումը և Ադրբեջանի գործողությունները սատարող հայտարարությամբ հանդես եկել
Թուրքիան արդարացրել է Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանին կապող կյանքի ճանապարհի՝ Լաչինի միջանցքի շրջափակումը։ Թուրքիայի ԱԳՆ Ադրբեջանի գործողություններն արդարացնող հայտարարությամբ է հանդես եկել։
«Անկարան ուշադիր հետևում է Լաչինի ճանապարհի շուրջ ստեղծված իրավիճակին և աջակցություն է հայտնում այդ հարցում Ադրբեջանի «օրինական մտահոգություններին»։ Ցավոք, Ադրբեջանի կողմից երկար ժամանակ հնչեցված մտահոգությունները հաշվի չառնվեցին։ Արդյունքում Ադրբեջանը, «իր ինքնիշխան իրավունքների շրջանակներում», ձեռնարկել է միջոցներ, որոնք նպատակահարմար է համարել»,- նշված է Թուրքիայի ԱԳՆ հայտարարությունում։