14/08/2023 11:05
Տիգրան Ավինյանը կառավարությունում իր օգնականին նշանակել է քաղաքապետի խորհրդական
Այսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը շնորհավորեց Սոնա Թևանյանին, ով նշանակվել է Երևանի քաղաքապետի խորհրդական։
«Շնորհավորում եմ, տիկին Թևանյան»,-ասաց Ավինյանը։
Հիշեցնենք, որ երբ Տիգրան Ավինյանը փոխվարչապետ էր, Սոնա Թևանյանին նշանակել էր իր օգնականի պաշտոնում։
Նշենք, որ Սոնա Թևանյանը ԼՀԿ ռեյտինգային ցուցակով մասնակցել է ԱԺ արտահերթ ընտրություններին՝ առաջադրվելով 4-րդ ընտրատարածքում եւ ստացել 244 ձայն։
Նա իրավաբանական գիտությունների թեկնածու է, ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը, աշխատել է Ազգային ժողովի իրավաբանական վարչությունում խորհրդատու, 2008 - 2012 թթ՝. ՀՊՏՀ իրավախորհրդատու, 2007 - 2008 թթ. ՀՀ բնապահպանության նախարարության իրավաբանական վարչության փորձագետ։
Թեւանյանը կուսակցական չէ։