14/08/2023 22:00
ԵՄ առաքելությունը Լաչինի միջանցքի մոտ զորքերի անսովոր տեղաշարժ կամ կուտակում չի նկատել
«ԵՄ առաքելությունն ամեն օր հետևում է ռազմական և անվտանգային իրավիճակին հայ-ադրբեջանական սահմանային գոտու երկայնքով պարեկություն իրականացնող 4 օպերատիվ բազաներից։ Ելնելով տեղում առկա տեղեկատվությունից՝ չենք տեսնում զորքերի անսովոր տեղաշարժ կամ կուտակում՝ հատկապես Լաչինի միջանցքի մուտքի մոտ», - նշված է Հայաստանում ԵՄ առաքելության հաղորդագրությունում՝ հրապարակված X-ի (Թվիթեր) նրանց էջում։
Ավելի վաղ Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել էր, թե Հայաստանը սահմանին զենք ու ռազմատեխնիկա է կենտրոնացնում։