14/08/2023 16:23
Միրզոյանը ցավակցական ուղերձ է հղել ՀՀ-ում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատարի ողբերգական մահվան կապակցությամբ
Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ողջ անձնակազմի և անձամբ իր անունից ցավակցությունն է հայտնել Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբային` Հայաստանի Հանրապետությունում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Ալեքսանդր Սենչենկոյի ողբերգական մահվան կապակցությամբ։ Այս մասին հայտնում է Ուկրաինայում Հայաստանի դեսպանությունը։
Հայաստանի Հանրապետության դեսպանությունը միանում է ցավակցական խոսքերին։