14/08/2023 13:01
Նիկոլ Փաշինյանը Լաչինի միջանցքի փակման, Արցախն Ադրբեջանին հանձնելու օպերացիայի կնքահայրն է. Շարմազանով
Պատմության մեջ ձեզ հայտնի՞ է մի օրինակ, երբ հանցագործության օժանդակողներից մեկը դիմի ՄԱԿ, դատարանի բակում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ ՄԱԿ դիմելուն, ասաց ՀՀԿ-ական Էդուարդ Շարմազանովը։
«Նիկոլ Փաշինյանը Լաչինի միջանցքի փակման, Արցախն Ադրբեջանին հանձնելու օպերացիայի դերակատարներից մեկն է, կնքահայրն է։ Ինքն է արցախցիներին գերության մեջ պահել, ինքն է նոյեմբերի 9-ից հետո իր իսկ ստորագրությունից հրաժարվել, ինքն է ամբողջ Լաչինի շրջանը հայաթափել։ Էդ ե՞ս եմ արել։ Ինքն է թուրքին բերել Գորիս-Կապան ճանապարհին։ Հիմա ումի՞ց ա բողոքում»,-նշեց Շարմազանովը։