14/08/2023 20:32
Հատուկ ռազմական գործողությունը մեծացրել է հետաքրքրությունը ռուսական սպառազինության նկատմամբ․ Շուգաև
Ռուսաստանը ռազմատեխնիկական համագործակցություն է իրականացնում 100 երկրի հետ, ռուսական ռազմական արտադրանք է մատակարարվում ավելի քան 50 երկրներ, «Բանակ-2023» ֆորումի ժամանակ հայտարարել է ՌԴ Ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության ղեկավար Դմիտրի Շուգաևը։
«Այսօրվա դրությամբ Ռուսաստանը ռազմատեխնիկական համագործակցություն է ծավալում 100 երկրների հետ, իսկ ռուսական ռազմական արտադրանքը մատակարարվում է ավելի քան 50 երկրներ։ Մեր համագործակցության հաջողությունը հիմնականում կախված է նրանից, թե որքան արագ ենք կարողանում արձագանքել մեր գործընկերների խնդրանքներին, առաջարկել արտադրանք, որը համապատասխանում է նրանց ընթացիկ պահանջարկին»,- ասել է Շուգաևը:
Նա խոսել է նաև այն մասին, թե ինչ ազդեցություն է ունեցել հատուկ ռազմական գործողությունը ռուսական զենքի ու զինատեսակների նկատմամբ օտարերկրյա գործընկերների հետաքրքրության վրա։
«Ոչ մի կասկած չկա, հատուկ ռազմական գործողությունը մեծացրել է օտարերկրյա գործընկերների հետաքրքրությունը ռուսական սպառազինության նկատմամբ»,- ասել է Շուգաևը։