14/08/2023 16:05
Ռուսաստանը պատրաստ է խորացնել ռազմատեխնիկական համագործակցությունը այն երկրների հետ, որոնք պաշտպանում են իրենց ազգային շահերը․ Պուտին
Ռուսաստանը պատրաստ է խորացնել ռազմատեխնիկական համագործակցությունը այն երկրների հետ, որոնք պաշտպանում են իրենց ազգային շահերը, «Բանակ-2023» ֆորումի բացման ժամանակ իր տեսաուղերձում հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Ռուսաստանը բաց է՝ խորացնելու տեխնոլոգիական գործընկերությունն ու ռազմատեխնիկական համագործակցությունը այլ երկրների հետ՝ այն երկրների, որոնք հետամուտ են իրենց ազգային շահերին, ընթանում են զարգացման իրենց անկախ ուղով և սկզբունքորեն կարևոր են համարում հավասար և անբաժանելի անվտանգության համակարգը միասին կառուցելը, ինչը հուսալիորեն կպաշտպանի յուրաքանչյուր պետության»,- ասել է Պուտինը։
Նշենք, որ «Բանակ-2023» միջազգային ռազմատեխնիկական ֆորումն անցկացվում է օգոստոսի 14-ից 20-ը՝ «Պատրիոտ» ցուցահանդեսային կենտրոնում՝ Ալաբինո պոլիգոնում և Կուբինկա օդանավակայանում: Ցուցահանդեսին և ֆորումին մասնակցում են ռուսական ռազմարդյունաբերական համալիրի 1 500 առաջատար ձեռնարկություններ, որոնք ներկայացնում են ռազմական և երկակի նշանակության արտադրանքի 28 500 ժամանակակից նմուշ։