15/08/2023 14:35
Արմեն Աշոտյանի տեսակցությունն ընտանիքի հետ սահմանափակված է
Արմեն Աշոտյանի նկատմամբ իշխանության ստորություններն ամենատարբեր դրսևորումներն ունեն: Այդ մասին գրել է ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը՝ ավելացնելով, որ դա չի սկսվում և ավարտվում միայն դատարանի վերջին որոշմամբ, որով նրա՝ կալանքի տակ գտնվելու ժամկետը ևս 2 ամսով երկարաձգվեց:
«Սահմանափակված է նրա տեսակցությունը ընտանիքի անդամների հետ, նույնիսկ պատգամավորական այցերն են արգելված:
Եթե հաշվի առնենք Աշոտյանի մենախցում գտնվել, ապա նրա նկատմամբ գործադրվող գործիքակազմն առավել ամբողջական կդառնա:
Համենայդեպս, Արմենն ինքը գիտակցված է պայքարի առաջնագծում և իր համար այս ամենը կանխատեսելի էր:
Ազատությու´ն Արմեն Աշոտյանին, ազատությու´ն բոլոր քաղբանտարկյալներին», - նշել է պատգամավորը: