15/08/2023 13:14
Երվանդ Զախարյանը, որդին եւ դուստրը հրավիրվել են դատախազություն
Երևանի նախկին քաղաքապետ, Էներգետիկայի և բնական պաշարների նախկին նախարար Երվանդ Զախարյանը, նրա որդին, դուստրը, ինչպես նաև նրանց փոխկապակցված այլ անձինք հրավիրվել են ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարչություն։ Այս մասին տեղեկանում ենք «Ազդարար» հարթակից։
Ըստ հայտարարության՝ Զախարյանների և նրանց փոխկապակցված անձանց առնչվող գույքի հետ կապված ուսումնասիրություն է իրականացվել և կազմվել ամփոփագիր։ Այժմ Զախարյանները հրավիրվել են դատախազություն՝ ուսումնասիրության նյութերին ծանոթանալու և դիրքորոշում ներկայացնելու համար։ Ըստ ծանուցման՝ նրանք պետք է ներկայանան այսօր՝ օգոստոսի 15-ին։