15/08/2023 12:19
ՄԻԵԴ-ը Բաքվից տեղեկություն է ստացել ադրբեջանցիների կողմից առևանգված Ռաշիդ Բեգլարյանի մասին
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Ադրբեջանի կողմից առեւանգված Ռաշիդ Բեգլարյանի մասին տեղեկություններ է փոխանցել հայկական կողմին, Aysor.am-ի հետ զրույցում ասաց Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի խոսնակ Հասմիկ Սամվելյան։
«Մինչեւ օգոստոսի 17–ը ժամկետ ունենք առարկություններ եւ դիրքորոշում հայտնելու: Տեղեկությունները փոխանցվել են հարազատներին: Քրեական հոդվածը սահմանն ապօրինի հատելու մասով է», - նշեց նա։
Հիշեցնենք, որ Ռաշիդ Բեգլարյանը մոլորվել եւ հայտնվել է Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Արցախի մի մասում, առեւանգվել եւ ձերբակալվել է ադրբեջանցի զինվորականների կողմից։