15/08/2023 09:58
«Հրապարակ». Ի՞նչ է սա, եթե ոչ կոռուպցիա
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեք կուսակցություններից կազմված դաշինք էր «Ելքը»` «Քաղաքացիական պայմանագիր», «Լուսավոր Հայաստան», «Հանրապետություն»: 2018-ին նրանց ճանապարհները բաժանվեցին: ԼՀԿ-ն թունդ ընդդիմություն դարձավ, «Հանրապետությունից» միայն նախագահ Արամ Սարգսյանն էր ասպարեզում ՝ եռանդուն պաշտպանում էր Նիկոլ Փաշինյանին: Բայց հիմա երեքը նորից միասին են, որքան էլ որ Դավիթ Խաժակյանը հայտարարի, թե ինքը Երևանի քաղաքապետի ընդդիմադիր թեկնածու է:
Բայց ինչպե՞ս է ստացվում, որ Երևանի ավագանու ընտրությունների շեմին երկու մասնակից ուժերը նախընտրական դրամահավաք են անցկացնում` «Լուսավոր Հայաստան» կուսակցությունն ընդամենը 10 միլիոն դրամ է հավաքում, իսկ ՔՊ-ն` 200 միլիոնից ավելի: Ի՞նչ է սա, եթե ոչ կոռուպցիա, երբ իշխանություն ձևավորած քաղաքական ուժին մարդիկ «մուծվում» են՝ նրա վերարտադրությունը լեգիտիմացնելու և հեշտացնելու համար»։